Yerevan, 01.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հարյուրամյակի ոգին բարձրացրեց աշխարհի զգայունությունը, բայց երկիր է պետք կառուցել. Ա.Կարապետյան

Politics

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին մասնակցող երկրների ղեկավարների ելույթների, թուրքական պահվածքի և մեր երկրի քայլերի մասին Orer.am-զրուցել է «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ:

-Ինչպիսի՞ն է Ձեր տպավորությունը հարյուրամյա տարելիցին ներկա երկրների առաջնորդների ելույթներից:

-Նախ, ես բոլորին շատ շնորհակալ եմ նրա համար, որ եկան և մասնակցեցին: Իմ տպավորությամբ՝ օրվա խորհրդի հետ կապված ամենաուժեղ ելույթը Օլանդինն էր: Նույնիսկ թեմայի հասկացության առումով այն ավելի ազդեցիկ էր, քան Սերժ Սարգսյանի ելույթը: Բայց եթե նկատեցիք, ցավոք, կարևոր ելույթների հեղինակները՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները, չօգտագործեցին «ցեղասպանություն» եզրույթը: Դա ցույց է տալիս, որ օրվա քաղաքականությունը դեռ գործում է. բոլորը հաշվի են նստում աշխարհի, Թուրքիայի որոշակի շրջանակների կարծիքների հետ, բայց ես կարծում եմ՝ սրա վրա պետք չէ կենտրոնանալ: Դա նորմալ երևույթ է: Հարյուրամյակը մեծ զարկ տվեց ճանաչման և դատապարման գործընթացում:

-Իսկ ապրիլի 25-ից սկսած՝ ի՞նչ պետք է անեն իշխանություններն ու դիվանագիտական կառույցներ:

-Ապրիլի 25-ից սկսած՝ իշխանությունը պետք է նորմալ Հայաստան կառուցի և այն բացերը, որ մենք տեսանք՝ Օբամայի՝ «ցեղասպանություն» եզրույթը չասելը, Անգլիայի ժխտողական դիրքորոշումը, Գերմանիայի հետաձգումը գալիս են մեր ոչ էֆեկտիվությունից: Կասկած չկա, որ այս ամենը մեր թերացումների պատճառով է. օրինակ՝ հայ-թուրքական արձանագրությունները: Հարյուրամյակի ոգին բարձրացրեց աշխարհի զգայունությունը, բայց երկիր է պետք կառուցել: Ապրում ենք պետությունում, որտեղ կա կոռուպցիայի մեծ չափաբաժին, և հստակ չի երևում, որ դա ողջ հայության փափագած երկիրն է, նույնիսկ համերգի ժամանակ է դա ասվում: Առաջին հերթին՝ հենց այդ լրջագույն փոփոխությունները պետք է անենք մեր երկրի ներսում: Իսկ արտգործնախարարությունն ու դեսպանատները պետք է շարունակեն ճանաչմանն ու դատապարմանը ուղղված իրենց աշխատանքները, և գործընթացը չպետք է փակվի հարյուրամյակով:

-Ինչպիսի՞ գնահատական կտաք Էրդողանի ելույթին:

-Ճիշտն ասած՝ չեմ հասկանում Էրդողանի, Դավութողլուի, Չավուշողլուի գործողությունների տրամաբանությունը: Որքանո՞վ է ճիշտ հրավիրել Գալիպոլիի խեղկատակությանը այն երկրների ղեկավարներին, որոնք ժամանակին պարտվել են այդ ճակատամարտում: Նրանց ուզում են ցույց տալ՝ իբր այսօրվա Թուրքիան պատրաստ է ինչ-որ պատմական փաստեր ընդունելու, և այն առաջվա հիստերիկ Թուրքիան չէ: Բայց տեսանք, թե ինչպիսի հիստերիա բարձրացրեցին Ֆրանցիսկոս պապի ելույթից հետո:

Եթե իրենք իսկապես պատրաստ են բացել արխիվները, առողջ բանավեճի մեջ մտնել, սգալ մեզ հետ, այդ դեպքում ինչո՞ւ չեն ընդունում Մեծ եղեռնը և հետ են կանչում ընդունող երկրների դեսպաններին: Թուրքական պետության գործողությունները ցայտնոտի հետևանք են: Ուզում են ավելի առաջադեմ և ժողովրդավար թվալ. նախկինում չէին խոսում ցեղասպանությունից, իսկ հիմա խոսում են, այն ժամանակ պատարագ չէին անում, հիմա անում են, Գալիպոլիում Հայաստանը մասնակից չի եղել, բայց հրավիրում են: Մի կողմից բանագնացներ են ուղարկում տարբեր երկրներ՝ փորձելով խափանել Հայոց ցեղասպանության ճանաչումը, դեսպաններին են հետ կանչում, մյուս կողմից էլ՝ կեղծ բարեպաշտություն են ցուցաբերում, հետո էլ կրկին հիշեցնում, որ 100.000 ոչ լեգալ հայ կա այնտեղ, և եթե մի բան այն չլինի, կարող են հետ ուղարկել նրանց:

Տպավորությունս այն է, որ նրանք հիմա շատ թույլ դիրքերից են հանդես գալիս, որովհետև փաստարկներ չունեն: Եվ չեն կարող աշխարհին հիմնավորել՝ ինչու չպետք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դավութողլուն և էրդողանն ասում են՝ թող Եվրոպան ու աշխարհը առերեսվեն իրենց պատմության հետ: Բայց արդյո՞ք գերմանացիները չեն առերեսվել հրեաների հետ: Ֆրանսիան ու Գերմանիան երկու պատերազմի ժամանակ իրար դեմ կռվել են, բայց այսօր նույն միության մեջ են: Սրանից ավել ի՞նչ առերեսում: Մի խոսքով՝ շատ թույլ փաստարկներ է բերում այսօր Թուրքիան՝ սկսած պատմաբանների անհեթեթ հանձնաժողովից:

Հարցազրույցը՝ Լևոն Փանոսյանի

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025