Բելառուսը տարվա ընթացքում դեսպանություն կբացի Վրաստանում
International newsԲելառուսը տարվա ընթացքում դեսպանություն կբացի Վրաստանում: Այդ մասին ապրիլի 24-ին Բաթումում հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նրա խոսքով՝ «Բելառուսի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը մոտ ապագայում պլանավորվում է ավելացնել մինչև 200 մլն դոլար (անցյալ տարի այն կազմել է 65 մլն դոլար), ուստի Մինսկն այն կարծիքին է, որ Թբիլիսիում պետք է բացվի Բելառուսի դիվանագիտական ներկայացուցչությունը»:
Լուկաշենկոյի եռօրյա այցը Վրաստան ավարտվում է ապրիլի 24-ին:
Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1994 թվականի հունվարին: Մինսկում Վրաստանի դեսպանությունը գործում է 2007 թվականից, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: