Հայաստանը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ. Շախմատի ԱԱ
SportՇախմատի աշխարհի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ:
Հավաքականի կազմում ոչ-ոքի խաղացին Գաբրիել Սարգսյանը և Վլադիմիր Հակոբյանը: Հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթեց մրցակցին, իսկ Հրանտ Մելքումյանը զիջեց:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, առաջնության հաջորդ` 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Ռուսաստանի հավաքականի հետ: