Yerevan, 03.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Եվրոպական խաղերին նախապատրաստությունը բացահայտեց Ադրբեջանի իշխանության ամոթալի քաղաքականությունը. «Ազադլըգ»

International news

Ադրբեջանի իշխանություններից բացի, մնացածների համար Եվրոպական խաղերը նմանվել են «թունավոր օձի», քանի որ երկրի քաղաքացիները հասկանում են, որ այդ խաղերը ծառայում են իշխանության անձնական շահերին, երկրի եւ քաղաքացու սնանկացմանը:

Այս մասին գրում է «Ազադլըգ»-ը` նշելով, որ Եվրոպական խաղերին նախապատրաստության փուլը Ադրբեջանի քաղաքացու համար իսկական ստորացում է:

Թերթը նշում է, որ երկար տարիներ քաղաքացու համար չցուցաբերված ջերմեռանդությունը, հարգանքն ու հոգսը Ադրբեջանի իշխանությունը ցուցադրում է արտասահմանցու համար: Այս իշխանության համար քաղաքացին ոչ մի արժեք չունի: Իշխանությունը արտասահմանցի հյուրերի առաջ ցանկանում է երեւալ ազնվաբարո, ժողովրդավար, ժամանակակից:

«Ադրբեջանում Եվրոպական խաղերին նախապատրատությունը միայն սրանով չի ավարտվում: Արդեն մեկնարկել է խաղերի հետ կապված արգելքների շարանը: Եվրոպացի հյուրերը Բաքվում հին ավտոմեքենաներ, մուրացկաններ, փողոցի առեւտրականներ, կիսաքանդ հյուղակներ չպետք է տեսնեն, եթե ճար ունենային, սրանք երկրից կհանեին նաեւ աղքատ խավին, որպեսզի եվրոպացի հյուրերը նրանց չտեսնեն», - նշում է թերթը:

«Գիտեք, սա նման է նրան, որ տուն հյուր գալու ժամանակ, տանտերն իր հիվանդ, հաշմանդամ երեխաներին վռնդի տնից, որպեսզի հյուրերը չտեսնեն: Այժմ էլ պետությունն է աշխատում եվրոպացի հյուրերից թաքցնել երկրի իրականությունը: Առաջին հերթին, դա քաղաքացուն ստորացնել է նշանակում: Մյուս կողմից, խոստովանությունն է այն բանի, որ իշխանությունը ամոթալի երկիր է ստեղծել: Այսինքն, իշխանությունը իր ՙստեղծագործությունը՚ թաքցնելու պահանջ է զգում: Հասկանում են, որ նմանը չունեցող երկրի պատկերն այսպիսին չպետք է լինի: Եթե նորմալ քաղաականություն տարվեր, այս տար իներին երկիր մուտք գործած միլիարդներով քաղաքացու բոլոր խնդիրները լուծված կլիներ եւ այսօր իշխանությունը ստիպված չէր լինի թաքցնել մուրացկաններին, հին ավտոմեքենաները, կիսաքանդ հյուղակները: Իսկ իշխանությունը նավթաեկամուտների 95 տոկոսը գողացել, 5 տոկոսով էլ արհեստական կերպարանք ստեղծելու քաղաքականություն է տարել: Տաքսու վարորդներին արգելքներ դնելով, փողոցային առեւտրականներին ճնշելով, մուրացկաններին հավաքելով՝ իրականությունը թաքցնել հնարավոր չի լինելու: Առանց այն էլ եվրոպացիները տեղեկացված են Ադրբեջանում առկա իրավիճակի մասին:

Եթե իշխանությունը արգելք դներ թալանչիությանը, կոռուպցիային, մենատիրությանը, այսօր Ադրբեջանի իրականությունը օրինակ կլիներ աշխարհի համար: Ներկա վիճակում խայտառակ նմանակումը շարունակվում է: Աղքատները, հարկադրված մուրացկանություն անող ընտանիքները, հին ավտոմեքենաներ քշողները ստվեր են գցում իշխանության հաջողությունների հեքիաթի վրա: Իրականում Եվրոպական խաղերը ամենաթափանցիկ հայելին է եւ այդ հայելու մեջ պարզ կերպով երեւում է իշխանության իրական դեմքը», -հավելում է «Ազադլըգ»-ը:

Նշենք, որ Ադրբեջանում առկա տհաճ վիճակը թաքցնելու եւ Եվրոպական խաղերի միջոցով սեփական հեղինակությունը բարձրացնելու համար Ադրբեջանի իշխանությունը խաղերին ընդառաջ Բաքուն ազատել է մուրացկաններից` արտաքսելով նրանց շրջաններ, հրապարակայնորեն կոտորել եւ այրել է թափառական շներին:

Ադրբեջանի իշխանությունները դիմել են անգամ անհեթեթ միջոցների: Բաքվի չինովնիկները Եվրոպական օլիմպիական խաղերի անցկացման ժամանակաշրջանում երիտասարդներին արգելել են հարսանիք անել` ռեստորաններին արգելելով հարսանյաց հանդեսների պավերներ ընդունել, արգելել են մահացած մարդկանց հիշատակին հոգեհանգստյան վրաններ խփել, որպեսզի դրանք, ինչպես իրենք են բացատրում, չխանգարեն տրանսպորտի շարժմանը եւ խցանումներ չստեղծեն:

Եվրոպական խաղերն անցկացվում են Ադրբեջանում, քանի որ ոչ մի այլ երկիր չէր ցանկացել ստանձնել դրանց համար անհրաժեշտ ծախսերը, իսկ Ադրբեջանի իշխանությունները սիրով հանձն են առել դրանք՝ հույս ունենալով, որ դա կօգնի բարձրացնել իրենց հեղինակությունն աշխարհում:

Եվրոպական առաջին խաղերը Բաքվում պետք է անցկացվեն հունիսի 12-28-ը: Ծրագրում կլինեն 28 մարզաձեւեր, որոնցից 16-ն օլիմպիական են: Բաքվում կխաղարկվեն մեդալների 239 հավաքածուներ:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank