Պյոտր Պորոշենկոն հետ է կանչել Բելառուսում Ուկրաինայի դեսպանին
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ որոշում է կայացրել հետ կանչել Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելին: Նախագահի խոսքով` այժմ փաստաթղթեր են համաձայնեցվում Կիևի և Մինսկի միջև՝ այդ պաշտոնում նոր թեկնածու նշանակելու համար:
Պորոշենկոն ընդգծել է, որ Բելառուսը մեծ նշանակություն ունի «արտաքին պաշտպանության և անվտանգության քաղաքականություն վարելու գործում»:
Մարտի վերջին Ուկրաինայի ԱԳՆ-ն առաջարկել է փոխել Բելառուսում իրենց դեսպանին: Փոխարտգործնախարար Նատալյա Գալիբարենկոն այն ժամանակ հայտարարել էր, որ Կիևի ներկայացուցիչը Բելառուսում պետք է լինի հայրենասեր և պրոֆեսիոնալ:
2014-ի օգոստոսին Եժելը` պաշտպանության նախկին նախարարը, կասկածյալ դարձավ ուկրաինական բանակի մարտունակության խաթարման մասին գործով: