Նեպալի նախագահը գիշերը վրանում է անցկացրել
International newsՆեպալի նախագահ Ռամ Բարամ Յադավը գիշերը վրանում է անցկացրել՝ ստորգետնյա ցնցումների կրկնման դեպքում պաշտոնական նստավայրի փլուզման վտանգի պատճառով: Այս մասին հաղորդում է India TV-ն՝ վկայակոչելով Նեպալի կառավարության աղբյուրին:
Նշվում է, որ ավելի քան 150 տարի առաջ կառուցված կառավարական նստավայրի շենքում երկրաշարժի հետեւանքով ճեղքեր են առաջացել:
Վարչապետի նստավայրը նույնպես զգալիորեն վնասվել է:
Ապրիլի 25-ին Նեպալում գրանցված 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով 2400 մարդ է զոհվել: