Բոկո Հարամ խմբավորումը փոխել է անվանումը` դառնալով «իսլամական պետության գավառ»
International news«Բոկո Հարամ» խմբավորումը փոխել է իր անվանումը` վերանվանվելով «Իսլամական պետության հարավ - աֆրիկյան գավառ»: Այս մասին հայտնում է Independent-ը:
«Բոկո Հարամ» անվանումը խմբավորման ահաբեկիչները կիրառում էին 2002-ից: Այդ անվանումը նշանակում է «Արգելված արևմտյան կառույց»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մերձավոր Արևելքի «Իսլամական պետությունը» ընդունել է նիգերիական «Բոկո Հարամի» հավատարմության երդումը իրեն: