Տիգրան Սարգսյանի «ճռիկ-վռիկները» ԱՄՆ դեսպանատան դիմաց
PoliticsՊարզվում է նախկին ՀՀ վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը հասցնում է անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այնպես անել, որ տեղի բնակչության մի մասն իրեն լավ հիշեն, իսկ ոմանք էլ այնպես, ինչպես հայաստանաբնակներն են հիշում մինչ օրս…
Ըստ մեր տեղեկությունների` ԱՄՆ-ում Տիգրան Սարգսյանն իրեն զգում է ինչպես թառլան ձուկն իր «օկվարիումում»: Մեծարգո դեսպանը, ով թերեւս հասցրել է իր դեմքը ցույց տալ հայրենյաց տարբեր «ոլոլորտներում» այլեւս ուրախ է ու կյանքով լի, սակայն չգիտես ինչու վերջինս այդքան էլ հարգանքով չէ հայազգի ներկայացուցիչների նկատմամբ. այդ ամենի վառ ապացույցն է օրերս հենց դեսպանատան դիմաց տեղի ունեցած զավեշտը:
Ինչպես պատմում են ականատեսները, դեսպանի դերի մեջ մտած Սարգսյանը, ով սիրում է շրջել BMW մակնիշի շքեղ մեքենայով, չափից դուրս շատ է տարվել, սակայն թե ինչով` դեռ պարզ չէ…
Օրերս այցելելով դեսպանատուն՝ վերջինս դուրս է եկել այդտեղից բարձր տրամադրությամբ, սակայն նկատելով տեղի հայ կանանց՝ մի լավ ոտքից գլուխ «չափել» է, հետո նստել իր ամենագնացը եւ մի քանի լավ «ճռիկ-վռիկներ» անելուց հետո ազատել է տարածքն իր ներկայությունից:
Թե ինչով է պայմանավորված դեսպանի անհանգիստ պահվածքը, հնարավոր չէ գուշակել, քանզի նրան հասկանալն այդքան էլ հեշտ չէ, իսկ միգուցե նաեւ անհնարին…
Սոսե Չանդոյան