Ազգային ժողովի հերթական քառօրյան մեկնարկեց (ուղիղ միացում)
PoliticsԱզգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյան:
Գրանցվել է 117 պատգամավոր: ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 7 հարց, 4 միջազգային պայմանագիր:
ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել են 139 հարց, 38 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 27-30-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա Ազգային ժողովի ապրիլի 27-ի նիստում: