Աթենքը կվճարի բոլոր պարտքերը եւ չի լքի եվրոգոտին. Հունաստանի նախագահ
International newsՀունաստանը ժամանակի ընթացքում վարկատուներին կվերադարձնի բոլոր փոխառված միջոցները եւ ի վերջո կմնա եվրոգոտում: Այդ մասին երկրի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսն ապրիլի 27-ին հայտարարել Է գերմանական Spiegel Online ինտերնետ-հրատարակությունում հրապարակված հարցազրույցում:
«70-ական թվականներին Հունաստանը պայքարում Էր, որպեսզի դառնա Եվրոպայի մաս»,-նշել Է նա: Հենց դրա համար Էլ, ըստ պետության ղեկավարի, հանրապետության գոյությունը «Եվրոպայի սահմաններից դուրս հնարավոր չԷ պատկերացնել»: «Ես նույնիսկ չեմ մտածում եվրոգոտուց երկրի դուրս գալու մասին»,-հայտարարել Է Պավլոպուլոսը:
«Մենք մեր պարտքերը կվճարենք մինչեւ վերջին եվրոն,-խոստացել Է նա:-Մենք պետք Է պահպանենք հավասարակշռված բյուջե եւ աստիճանաբար կրճատենք պարտքի գումարը»:
Բացի այդ, Պավլոպուլոսը նշել Է, որ մտադիր Է շարունակել համագործակցությունը Գերմանիայի իր պաշտոնակից Յոհակիմ Գաուկի հետ: «Ես ԳՖՀ կժամանեմ հենց որ հնարավորություն լինի»,-ասել Է պետության ղեկավարը:
Ապրիլի 24-ին ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել Է անհրաժեշտ ամեն ինչ անել, որպեսզի Հունաստանին պահի եվրոգոտում: Այդ մասին նա հայտարարել Է Բրեմերհաֆենում՝ ելույթ ունենալով տեղի Քրիստոնեա-դեմոկրատական կազմակերպության անդամների առջեւ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: