Գերմանիայի իշխանությունները տեղյակ են եղել Ուկրաինայի վրայով թռիչքների ռիսկերի մասին՝ նախքան Boeing MH17-ի կործանումը
International newsԳերմանիայի իշխանությունները տեղյակ են եղել Արևելյան Ուկրաինայի վրայով իրականացվող թռիչքներին սպառնացող ռիսկերի մասին նախքան մալայզիական Boeing-ի աղետը, սակայն այդ մասին տեղյակ չեն պահել գերմանական ավիաընկերություններին, գրում է Suddeutsche Zeitung-ը:
Ինչպես ասվում է հոդվածում, 2014թ. հուլիսի 15-ի կառավարական զեկույցում Ուկրաինայում տիրող իրավիճակի զարգացումների հետ մեկտեղ նշվում է, որ 6 հազար կմ բարձրության վրա ուղևորատար ինքնաթիռ է խոցվել:
Մասնագետները հաշվետվության մեջ նշում են, որ այդ բարձրության վրա օդանավ խոցելու համար անհրաժեշտ է հատուկ սպառազինություն ունենալ:
Սակայն այդ տեղեկությունն ունենալով հանդերձ՝ Գերմանիայի իշխանությունները տեղյակ չեն պահել ո՛չ տրանսպորտի նախարարությանը, ո՛չ էլ ավիաընկերության ներկայացուցիչներին:
Malaysia Airlines-ի ուղևորատար օդանավը խոցվել էր 2014թ. հուլիսի 17-ին Դոնեցկի շրջանում: Օդանավում գտնվող 298 ուղևորները զոհվել էին: