Պորոշենկոն եւ Մերկելն անթույլատրելի են համարել Դոնբասում հրադադարի խախտումը
International newsՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում հանդես են եկել հօգուտ այն բանի, որ Դոնբասի հակամարտության բոլոր կողմերը կատարեն Մինսկի պայմանավորվածությունները: Այդ մասին հաղորդել է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Զրուցակիցներն ընդգծել են հակամարտության բոլոր մասնակիցների կողմից Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական կատարման անհրաժեշտությունը»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են շփման խմբի աշխատանքը եւ ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային առաքելության գործունեությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ անթույլատրելի է Դոնբասում հրադադարի խախտումը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Ուկրաինայի եւ Գերմանիայի ղեկավարները նաեւ քննարկել են Ուկրաինա-ԵՄ հարաբերությունների հարցերը եւ «Արեւելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի նախապատրաստումը: