Բալթիմորում, որտեղ շարունակվում են զանգվածային անկարգությունները, պարետային ժամ Է սահմանվել
International newsԲալթիմորում՝ ԱՄՆ-ի Մերիլենդի նահանգի խոշորագույն քաղաքում, որտեղ շարունակվում են զանգվածային անկարգությունները, մեկ շաբաթով սահմանվում Է պարետային ժամ՝ երեկոյան ժամի 10-ից մինչեւ առավոտյան 5-ն ընկած ժամանակամիջոցում: Ապրիլի 27-ին այս որոշումն ընդունել Է Բալթիմորի քաղաքագլուխ Ստեֆանի Ռոլինգս Բլեյքը:
Նա նաեւ հայտարարել Է, որ հնարավորինս արագ քաղաք կմտցվեն Մերիլենդի նահանգի Ազգային գվարդիայի զորամասեր: Բալթիմորի քաղքապետարանի խնդրանքով դրա կարգադրագիր Է տվել նահանգապետ Լերի Հոգենը:
Բալթիմորի ոստիկանական վարչության այն աշխատակիցների թիվը, որոնք ապրիլի 27-ին վերքեր են ստացել քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով, յոթից ավելացել Է մինչեւ 15, հաղորդել Է քաղաքի ոստիկանական վարչությունը:
Ըստ վերջինիս վկայության՝ երկու տուժած ոստիկաններ մինչ այժմ մնում են հիվանդանոցներում: Բացի այդ, հուզումների ընթացքում կալանավորվել Է 27 մարդ: Ինչպես հայտնել են տեղական իշխանությունները, Բալթիմորի ոստիկանությունը դիմել Է հարեւան նահանգներին՝ խնդրելով որպես օգնական ուժ ուղարկել իրավապահ մարմինների 5 հազար աշխատակիցների՝ կարգ ու կանոնի ապահովման համար: Ըստ նրանց տվյալների՝ արդեն Բալթիմոր են ուղարկվել նահանգի որստիկանության 500 աշխատակիցներ:
Ավելի վաղ Հոգենը որուշում Է կայացրել գործի դնելու Ազգային գվարդիան Բալթիմորում՝ ԱՄՆ-ի այդ նահանգի խոշորագույն քաղաքում, անկարգությունների կանխման համար: Հոգենն իր հրամանագրով արտակարգ դրության ռեժիմ Է սահմանել Մերիլենդում:
Անկարգությունների մասնակիցները Բալթիմորում հրկիզել եւ կողոպուտի են մատնել մի քանի խանութներ, վնասել են ոստիկանական ավտոմեքենաներ, բազմիցս քարեր եւ այլ իրեր են նետել կարգի պահապանների վրա: Որոշ դեպքերում ամբոխը ցրելու համար ոստիկանությունը կիրառել Է լուսաաղմկային նռնակներ:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Բալթիմորում անկարգություններն սկսվել են երիտասարդ սեւամորթ ամերիկացի Ֆրեդի Գրեյի թաղումից հետո, որի վիզը ապրիլի 12-ին ձերբակալման ժամանակ մի քանի ոստիկաններ փաստորեն կոտրել են: Դրանից մեկ շաբաթ հետո Գրեյն, ուշքի չգալով, մահացել Է: Այդ կապակցությամբ ավելի վաղ Բալթիմորի ոստիկանությունը հետաքննություն Է սկսել: Այժմ ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հավաստել Է, որ ինքն Էլ Է պատահարի հանգամանքների սեփական հետաքննություն վարում: