ՄԱԿ-ի խաղաղապահները պետք Է պաշտպանեն մշակութային արժեքները. ՅՈՒՆԵՍԿՕ
International newsՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ Է արել խաղաղապահ առաքելությունների մանդատում կետ ներառել մշակութային արժեքների պաշտպանության մասին:
«Ես Անվտանգության խորհրդին կոչ արեցի խաղաղապահ առաքելություններում ներառել մշակութային ժառանգության պաշտպանությունը»,- հայտարարել Է ՄԱԿ-ի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերի հիմնադրամի ղեկավարը:
Ապրիլի 27-ին Ֆրանսիայի եւ Հորդանանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն անցկացրել են կոնսուլտացիաներ՝ նվիրված մշակութային ժառանգության պաշտպանությանը եւ այսպես կոչված Արրիայի բանաձեւով մշակութային արժեքների քարոզչության դեմ պայքարին: Այս ձեւաչափն ուղղակիորեն չի վերաբերում Անվտանգության խորհրդի միջոցառումներին եւ ենթադրում Է կոնսուլտացիաներ, որոնց կարող են հրավիրվել ոչ միայն դիվանագետներ, այլեւ ոչ կառավարական կազմակերպությունների եւ հասարակայնության ներկայացուցիչներ:
«Այսօր խոսեցինք ժառանգության պահպանման մասին, այն մասին, թե դա որքան կարեւոր Է հավաքական հիշողության համար: Մշակույթի ոչնչացումը, որը տեղի Է ունենում առանձնապես Իրաքում, ընթանում Է փոքրամասնությունների հետապնդման եւ հումանիտար ճգնաժամի հետ «ձեռք ձեռքի տված»,- հայտարարել Է Բոկովան՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:
ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ֆրանսուա Դելատրի խոսքով՝ «նախաձեռնելով մշակութային արժեքների ոչնչացման դեմ պայքարը՝ առաջին հերթին Սիրիայում եւ Իրաքում, մենք փորձում ենք պաշտպանել մարդկության սիրտը եւ ԴՆԹ-ն», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: