Ֆրանսիայում գործազրկությունը ռեկորդային մակարդակի Է հասել
International newsՖրանսիայում գործազրկությունը ռեկորդային ցուցանիշի Է հասել եւ այժմ կազմում Է 10,2 տոկոս, տեղեկացնում Է BBC-ն:
Մարտին առանց աշխատանքի Է մնացել երեքուկես միլիոն մարդ:
Սոցիալիստների կառավարության նախաձեռնությամբ հարկային արտոնություններ են սահմանվել որոշ ձեռնարկությունների համար, բայց իշխանություններին չի հաջողվել խուսափել երկրում աշխատաշուկայի բարեփոխումը ձգձգելու մեղադրանքներից:
Ֆրանսիայի աշխատանքի նախարարը հայտարարել Է, որ բարենորոգումներն ընթանում են, եւ ընդգծել Է, որ վերջին երեք ամսվա ընթացքում գործազրկության աճը ամենադանդաղն Է եղել 2011 թվականից ի վեր: