Yerevan, 23.July.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայկական թոք շոուների 10 ամենաանհաջող «հյուրերը» (լուսանկարներ)

Lifestyle

ordinaricus-ը գրում է.

Մեր օրերում հայկական հեռուստատեսությունում սերիալներից շատ մեկ էլ տարբեր անուններով թոք շոուներն են, որոնք հատկապես վերջին շրջանում վեր են ածվել նույնիսկ ավելի անբովանդակ ու ցածրակարգ պրոդուկտի, քան այդ չարաբաստիկ սերիալներն են։ Պատճառները շատ են, բայց առանցքայիններից կնշեի մասնավորապես այն, որ թեև այդ շոուների քանակը գնալով ավելանում է, դրանց կարևորագույն բաղադրիչը՝ մասնակիցները, միշտ նույնն են։ Վստահ եմ, որ դուք էլ նկատած կլինեք, որ եթե սուր հասարակական հնչեղություն ունեցող ինչ-որ թեմայի մասին է խոսքը, մի քանի տասնյակ հոգուց բաղկացած մի խումբ կա, որոնցից մեկնումեկին կամ նույնիսկ միանգամից մի քանիսին կտեսնես այդ հաղորդման մեջ։ Այնպիսի տպավորություն է, ասես Հայաստանում էլ խելացի մարդիկ չկան, ու այդ մի քանի տասնյակ հոգին են, որ օդում կասմանավտ են, ջրում՝ վադալազ և պատրաստ են իրենց հեղինակավոր կարծիքը հայտնել ցանկացած թեմայի շուրջ։

Մինչդեռ խնդիրը նրանում է, որ իրականում այդ հաղորդումների վրա աշխատող լրագրողներն են հաճախ ալարում իրենց գործը լավ անել և փոխանակ բազմազանություն ու բովանդակություն մտցնեն, ուշքնումիտքները դնում են շոուի ու արդեն ծանոթ դեմքերին հրավիրելու համար։ Եթե տվյալ թոք շոուն նաև ռեյթինգային խնդիր է ունենում, ուրեմն վայն եկել ու տարել ա, որովհետև էդ մի քանի տասնյակի մեջ կան մի քանիսը, ովքեր ուղղակի արհավիրք են, ու հանցագործություն է նմաններին եթեր տալը, բայց դիտավորյալ իրենց են բերում, որպեսզի բովանդակային քննարկումը և քննարկվող թեման վերածվեն աքլորակռվի կամ էլ կրկեսի, ինչ է թե շատ մարդ նայի՝ ոնց են մարդիկ իրար վրա գոռում ու գոչում, կամ էլ մի երկու օր քննարկեն հերթական խեղկատակին, ով չգիտի՝ իրեն ինչպես պահել տեսախցիկների առջև։ Եթե սրան էլ գումարում ես, որ նման շոուն կարող է ունենալ հաղորդավար, որն իսպառ զուրկ է մոդերացնելու ու քննարկումը կառավարելու ունակություններից, ուրեմն եթերային բառդակն ու նյարդայնացնող բովանդակությունն ապահովված են։

Եվ այսպես, ձեզ եմ ներկայացնում մեր հեռուստաեթերի այդպիսի «հյուրերին», ովքեր իրենց ներկայությամբ վնասից բացի ոչ մի օգուտ չեն տալիս ու իջեցնում են հեռուստատեսության ու թոք շոուների մակարդակը։

1. Սոնա Շահգելդյան

Սոնա Շագելդյանը, ով նեղ կռուգերում հայտնի է որպես «Պոլիգլոտ» ու «Ռուսսկախոս», հավանաբար մեր շոու բիզնեսի լավագույն ձայներից մեկն է ու իրոք լավ երգչուհի է, բայց ախր նա ընդհանրապես եթերային կերպար չէ։ Էս մարդը ոչ եթերային խոսք ունի, ոչ եթերային նիստուկաց գիտի, ոչ էլ կներեք, բայց մակարդակ ունի, ու բավական է, որ 10 վայրկյան նրան հեռուստատեսությամբ բեմից կամ էլ տեսահոլովակից դուրս հետևես, Սոնան անպայմանորեն կցնցի իր ինչ-որ մի անհեթեթ խոսքով, արարքով կամ էլ իր տեսքով այն աստիճան, որ արդեն մոռանում ես, որ ինքը լավ երգչուհի է, ու սկսում ես մտածել, որ քեզ՝ որպես հեռուստադիտողի, ձեռք են առնում՝ նման մեկին տաղավար հրավիրելով։

2. Նադեժդա Սարգսյան

Կա եթերային տեսք ասվածը, որը նամանավանդ կնոջ պարագայում ենթադրում է, որ առնվազն ֆենած մազերով է պետք տեսախցիկի առաջ ներկայանալ, այն էլ, երբ հանրային դեմք ես։ Մի հատ հիշեք, թե երբ եք տիկին Նադեժդային խնամված մազերով տեսել թոք շոուներում ու այլ հեռուստահաղորդումներում։ Հետո էլ ագրեսիան… Բավական է, որ ինչ-որ բան տիկին Նադյային դուր չգա, ու ագրեսիայի մի այնպիսի դոզա է դուրս ցայտում մեր էկրաններից, որ թվում է, թե վրեժի աստվածուհի Նեմեզիդային են հյուր կանչել։

Մի տեսակ երբեք չեմ ընկալել Նադեժդա Սարգսյանի կեցվածքը. այնպիսի տպավորություն է, որ նա վստահ է, որ ինքն ազգային արժեք է, բայց իրեն անարդարացիորեն տեղը չեն բերում, ու այդ ազգային արժեքին հարիր պաթոսով ու մեր 3-րդ հարկի հարևան Վարսիկ տոտայի մուննաթով մեկ էլ այնպես կհարձակվի մարդկանց վրա, որ վերջում սպասում ես, որ հաղորդման տիտրերում գրեն՝ «նկարահանումների ժամանակ ոչ մի հյուր չի տուժել»։

3. Կոմիտաս Վարդապետ

Սկզբում շատ լավ էի վերաբերվում Կոմիտաս Վարդապետի հեռուստաեթերներին, բայց երբ դրանք մի տեսակ անդադար դարձան, ու Կոմիտաս Վարդապետը սկսեց վրա-վրա «սկանդալային» թողարկումներում հայտնվել, որտեղ կամ ինչ-որ ոչ ադեկվատ դեմքերի հետ էր բուռն լեզվակռիվներ տալիս, կամ էլ «мракобесия»-ով էր զբաղվում, աստիճանաբար սկսեցի վատ վերաբերվել։ Ինձ դուր չի գալիս, որ իմ Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը վեր է ածվում էժանագին ղժղժոցներով գերհագեցած թոք շոուների սելեբրիթիի։ Հոգևորականը պետք է ամեն դեպքում մնա իր բարձունքում, ոչ թե դառնա թոք շոուների աստղ։

4. Մամիկոն Խուրշուդյան

Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց, թե Հրուշի նախկին խոսնակի պես մեկին հանուն ինչի են դարձրել թոք շոուների մշտական հյուր։ Ինքը չստացված խմբագիր ա ինչ-որ «Ադի-բուդի» ամսագրի, որի ընթերցողների թիվը սահմանափակվում է Հրուշի էս մինյոնի ընտանիքի անդամներով, բայց թոք շոուներում իրեն այնպես է պահում, ասես տիեզերական իմաստությունների կրող ա, որին շրջապատել են ճղճիմ կերպարներով, և նա այդտեղ է, որպեսզի մեծահոգաբար, բայց մի տեսակ անհավես կիսվի իր իր ինտելեկտի ճրագով։ Ճրագն էլ մի ճրագ հո չի, ֆուջիկա ա կենսափիլիսոփայության… Իսկ եթե լուրջ, չի կարելի նման դատարկ մեկին հեռուստատեսության պես լուրջ հարթակ տրամադրել։

5. Գարիկ Գալիկյան

Եթե անունը ձեզ ոչինչ չի հուշում, ապա հիշեցնեմ. ինքը «Կիսաբաց լուսամուտների» միջի էն «փորձագետն ա», ով չգիտեմ ինչ գիտական աստիճան ունի իրավաբանության մեջ, բայց մուննաթի և կիրովականցու ասած՝ «աբայուդնի զրիցի» մագիստրոս ա առնվազն։ Ես ինչքան իրան տեսել եմ, ոչ մի անգամ չի եղել, որ ինքն ինչ-որ իրավական գնահատական տա կամ էլ օգնի հաղորդման հյուրերին, բայց փոխարենը գրեթե ամեն թողարկման մեջ, որտեղ ինքը մասնակցում է, տեսել եմ, թե ոնց է ինքը գոռում, մուննաթ գալիս ու ինչ-որ դալանի շպանայի պես սպառնալից բաներ ասում հաղորդման մասնակիցներին։ Գարիկ ջան, ազիզ ջան, դու կիլդիմ անելու համար չես գնում այնտեղ, այլ օրենքից ու օրենքի դաշտում խոսելու ու խորհուրդներ տալու համար։

6. Մարինե Պետրոսյան

Տիկին պոետեսսան ունի իր յուրահատուկ ոճը՝ հեռուստալաչառություն, որում նրա հետ այսքան ժամանակ կարողացել է մրցել միայն Լիանա Զուրաբյանը, ով նույն Մարինե Պետրոսյանին նեղը գցեց իր իսկ զենքով՝ լաչառությամբ ու հիստերիկությամբ։ Ըստ էության, այդ ոճը կայանում է նրանում, որ տիկին պոետեսսան կարծիք ունի ամեն ինչի ու ամեն բանի մասին, որը շատ էմոցիոնալ ներկայացնում է, իսկ երբ նրան սկսում են առարկել, ինքն էլ ավելի էմոցիոնալ սկսում ա զուգահեռ գոռգոռալ ու սկանդալ սարքել։ Այնպես որ, եթե մի հաղորդման մեջ կա Մարինե Պետրոսյան & Co, ուրեմն աղմուկն ու ոչ ադեկվատությունն ապահովված են։ Մնում է հասկանալ այդ հաղորդումների ադմինիստրատորների լոգիկան, ովքեր չբավարարված այս կանանց ու իրենց ֆրիգիդային պահվածքը դիտավորյալ տեղափոխում են էկրաններ։

7. Գոռ Թամազյան

Եթե սոցիալիստ Ահարոնյանն ուղղակի հիվանդագին երևակայություն ունի, ապա Գոռի էպիկրիզի մասին կարելի է հատորներ գրել։ Մեր մինի-ֆյուրերն ակնհայտորեն ադեկվատ չէ, ու վստահ եմ, որ հոգեկան խնդիրների մի ամբողջ ծաղկաբույլ ունի, ու դա գաղտնիք չէ ոչ մեկի համար, ով գոնե մեկ անգամ տեսել է, թե ինչպես է Գոռ Թամազյանն իրեն դրսևորում հեռուստահաղորդումների, այն էլ բանավիճային թոք շոուների ժամանակ։ Պարոնայք, հասկացանք, որ առաջին անգամը համացանցային բում արեց ու ռեյթինգ թռցրեց, բայց չի կարելի. չի կարելի է, որովհետև հիվանդ մարդկանց հիվանդությունը ծաղրի ու շահի առարկա չեն դարձնում (իսկ Գոռը հաստատ հիվանդ է), չի կարելի, որովհետև դժվար է պատկերացնել ավելի վանող բան, քան գոռգոռացող Գոռ Թամազյանն է, առավել ևս, երբ այդ վանող բանը ստիպված ես տեսնել առնվազն մեկ-երկու շաբաթը մեկ։

8. Անի Զախարյան

Մարդ, ով ծաղրի առարկա է դարձրել թե՛ հայ կնոջ, թե՛ քաղաքական գործչի կերպարը։ Այս փնթի ու ոչ այնքան բարձր բարոյական արժեքներ կրող մարդ տեսակը չունի ասելիք, ու միակ բանը, որը ընդգրկված է իր հայեցակարգում, ծաղրածուություն անելն է։ Եթե նման մարդուն ցույց ես տալիս մի անգամ՝ ծիծաղելի է, երկրորդ անգամ՝ տարօրինակ է, երրորդ անգամ՝ նյարդայնացնող, իսկ 15-րդ անգամից հետո վեր է ածվում անարգանքի սեփական լսարանիդ ու աշխատանքիդ հանդեպ։

9. Ռուբեն Ահարոնյան

Մարդ կա՝ իրեն Նապոլեոն ա երևակայում, մարդ կա՝ իրեն Աստված է երևակայում, մարդ կա՝ իրեն ընձուղտ է երևակայում, իսկ էս մարդն էլ իրեն քաղաքական շարժման առաջնորդ է երևակայում, և դա մեծ հաշվով այդ մարդու խնդիրն է, որովհետև քֆրչի Ռուբիկն ինչքան ուզի՝ կարող է երևակայել, դրանից ինքը ոչ սոցիալիստական շարժման առաջնորդ է դառնում, ոչ էլ այլ դրական բան, այլ մնում ա նույն անշնորհք ու անթասիբ մեկը, ով տեսախցիկների առաջ հայհոյում է մարդկանց։ Իսկ այ երբ նման հիվանդագին երևակայություն ունեցող մարդուն դարձնում են հեռուստաեթերի աստղ, դա արդեն տվյալ հեռուստահաղորդման ու դրա հանդիսատեսի խնդիրն է, որովհետև առաջինն ապացուցում է, որ ինքը դիտավորյալ ուզում է գժանոցի միջանցքի բազառ սարքել, իսկ հեռուստադիտողը ստիպված է նայել այդ ամենին։

10. Սերգեյ Դանիելյան

Յոժի կապիկությունները ոմանց կարող են զայրացնել, ոմանց էլ դուր գալ, դա նորմալ է, ու չեմ պատրաստվում քննադատել, ոչ էլ գովել դրա համար, բայց Սերգեյ Դանիելյանը քաղաքացու ամենավատ տեսակն է, որը կարող է լինել, իսկ նրա ծամածռություններն ու ծաղրն ամեն ինչ են՝ բացի կառուցողական քննադատությունից։ Նա ծաղրի է ենթարկում այնպիսի բաներ, որոնց վրա հիմնված է ցանկացած պետություն՝ հենց պետություն, եկեղեցի, ժողովուրդ, ազգ, մարդ։

Յոժն իրականում թքած ունի բոլոր խնդիրների վրա, որովհետև ինքն այդ արատավոր հասարակության ամենաինքնատիպ արգասիքներից ա։ Ինքը ծաղրում ա հային ու ամեն հայկականը ոչ թե նրա համար, որ ուզում ա, որ ուղղվեն մեր երկրի ու հասարակության արատավոր կողմերը, այլ նրա համար, որ ինքը չի սիրում հային ու հայկականը, և այս աբսուրդի կրկեսի վաստակաշատ կապիկը հրճվում է դրանից։ Ու իր ապակառուցողական դիրքորոշմամբ, հայատյացությամբ ու ցինիզմով Սերգեյ Դանիելյանը տարբերվում է այս ցուցակի բոլոր մյուս ներկայացուցիչներից, որովհետև բացի նրանից, որ ինքը «եթերային ախմախ» է, ինչպես վերոնշյալ տիկնայք և պարոնայք, նա նաև վտանգավոր տեսակ է՝ ի տարբերություն մյուսների, որոնք զուտ նյարդայնացնող տեսակ են։ Դրա համար էլ զարմանալին ոչ թե Յոժն է, այլ Յոժի պես թշնամական հակազգային ու հակապետական տարրին եթեր տվող մեդիա ռեսուրսները, ինչպես նաև նրանք, ում այդ ամենը դուր է գալիս։

Հուսով եմ՝ շահագրգիռ կողմերը կանսան այս դիտարկումներին ու հետևություններ կանեն։ Վստահ եմ, որ եթե գոնե այս ցուցակի դեմքերից ազատեն հեռուստաեթերն ու թոք շոուները, որակի ու բովանդակության դրական փոփոխություն կարձանագրեն։

Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBank