Կատմանդուի գերլեցուն օդանավակայանը չի կարողացել ընդունել փրկարարների ինքնաթիռը
International newsԿատմանդուի գերլեցուն օդանավակայանը չի կարողացել ընդունել Թաիլանդից ժամանած փրկարարների և լրագրողների ինքնաթիռը, որի չվերթը կազմակերպել Էր Thai Airways ընկերությունը:
ՎայրԷջքի թույլտվություն ստանալու մի քանի անհաջող փորձերից հետո ինքնաթիռը վերադարձել Է Բանգկոկ, իր կայքում հաղորդում Է Bangkok Post թերթը:
Ապրիլի 27-ին Բանգկոկից Կատմանդու մեկնած ինքնաթիռում գտնվում Էր 295 մարդ՝ մի քանի միջազգային կազմակերպություններ ներկայացնող փրկարարներ, ինչպես նաև թաիլանդցի լրագրողներ: Ինքնաթիռը երկու անգամ փորձել Է վայրԷջք կատարել Նեպալի մայրաքաղաքում, այնուհետև լրալցավորման համար մեկնելով Հնդկաստանի Կալկաթա քաղաք:
Սակայն, ինչպես հաղորդում Է թերթը, Կատմանդուի գերլեցուն օդանավակայանի ավիադիսպետչերները վայրԷջքի թույլտվություն Էին տալիս միայն հատուկ ինքնաթիռների, որոնք տեղափոխում Էին բացառապես փրկարարների և հումանիտար օգնություն: Արդյունքում ինքնաթիռը հարկադրված Է եղել վերադառնալ Բանգկոկ:
7,9 մագնիտուդով երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան: Դրա էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արևմուտք ընկած շրջանում: Դրան հաջորդել են տասնյակ հետցնցումներ, որոնցից ամենահզորը՝ 6,7 մագնիտուդով, գրանցվել է ապրիլի 26-ին: Տեղի բնակիչները պատահածն արդեն համարել են ամենաավերիչը 1934 թվականից ի վեր, երբ զոհվել էր 8,5 հազար մարդ:
Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Նեպալում տեղի ունեցած երկրաշարժը 8 մլն մարդու կյանք է խաթարել երկրի 39 շրջաններում: «Նախնական գնահատումների համաձայն՝ նրանցից մոտավորապես 2 մլն մարդ բնակվում է 11 առավել տուժած շրջաններում»,- նշել են ՄԱԿ-ում:
Նեպալի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Կառավարությունում նշել են, որ սահմանափակ ռեսուրսների պատճառով վիրավորների և զոհվածների որոնումներն ավելի շատ ժամանակ կպահանջի, քան սպասվում Էր ավելի վաղ: «Մենք պատրաստ չԷինք նման մասշտաբի աղետի»,- հայտարարել Է Նեպալի ներքին գործերի նախարար Բամ Դև Գաուտամը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: