ՅՈՒՆԵՍԿՕ-ն անհրաժեշտ է աշխարհին. Պան Գի Մուն
International newsՅՈՒՆԵՍԿՕ-ն արդի պայմաններում անհրաժեշտ է համաշխարհային հանրակցությանը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որը ժամանել է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնադրման 70-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններին:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ն միշտ էլ պաշտպանել է ազատախոհությունը, մշակույթն ու կրթությունը: Սակայն այսօր այդ բնագավառները ծայրահեղականների սպառնալիքի տակ են, որոն բոլոր ուժերով ձգտում են ավերել համաշխարհային մշակութային ժառանգությունը: Աշխարհն այսօր իրապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարիքն ունի»,- նշել է Պան Գի Մունը:
Իր հերթին միջազգային կազմակերպության ղեկավար Իրինա Բոկովան հավաստիացրել է, որ «բոլոր ուժերը կներդնի մշակույթների միջեւ երկխոսությունը զարգացնելու, մարդու իրավունքները պահպանելու եւ մարդկային արժանապատվության հարգումը երաշխավորելու համար»:
Միավորված ազգերի կրթության, գիտության եւ մշակույթի հարցերով կազմակերպությունը (ՅՈՒՆԵՍԿՕ) ստեղծվել է 1945 թվականին: Որպես նրա գլխավոր նպատակ է հռչակվել խաղաղությանն ու հավասարությանն աջակցելը մոլորակի տարբեր անկյուններում: Ներկայում միջազգային այդ կառույցի մեջ մտնում է 195 երկիր եւ 9 ասոցացված անդամ:
Ավելի վաղ Բոկովան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ Է արել խաղաղապահ առաքելությունների մանդատում կետ ներառել մշակութային արժեքների պաշտպանության մասին: «Ես Անվտանգության խորհրդին կոչ արեցի խաղաղապահ առաքելություններում ներառել մշակութային ժառանգության պաշտպանությունը»,- հայտարարել Է նա:
Ապրիլի 27-ին Ֆրանսիայի եւ Հորդանանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն անցկացրել են կոնսուլտացիաներ՝ նվիրված մշակութային ժառանգության պաշտպանությանը եւ այսպես կոչված Արրիայի բանաձեւով մշակութային արժեքների քարոզչության դեմ պայքարին: «Այսօր խոսեցինք ժառանգության պահպանման մասին, այն մասին, թե դա որքան կարեւոր Է հավաքական հիշողության համար: Մշակույթի ոչնչացումը, որը տեղի Է ունենում առանձնապես Իրաքում, ընթանում Է փոքրամասնությունների հետապնդման եւ հումանիտար ճգնաժամի հետ «ձեռք ձեռքի տված»,- հայտարարել Է Բոկովան՝ ամփոփելով հանդիպման արդյունքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: