«Բոքո Հարամի» ճամբարներում հայտնաբերված աղջիկները 2014-ին առևանգված աշակերտուհիները չեն
International newsՆիգերիայի Սամբիսա անտառում «Բոքո Հարամ» խմբավորման ճամբարներում հայտնաբերված աղջիկներն այն աշակերտուհիները չեն, ովքեր առևանգվել էին 2014թ. ապրիլին Չիբոք բնակավայրում, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Նիգերիայի բանակի ներկայացուցչին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիգերիայի բանակը փրկել է 200 աղջկա և 93 կնոջ, որոնց առևանգել էին «Բոքո Հարամի» գրոհայինները։
Բարձրաստիճան նիգերացի մի զինվորական հայտնել է, որ այժմ փրկված աղջիկներն ու կանայք ստուգում են անցնում, նրանք դեռևս չեն շփվել իրենց հարազատների հետ: