Չինաստանը 6,5 մլն դոլարի չափով հումանիտար օգնության երկրորդ փաթեթն Է տրամադրում Նեպալին
International newsՉինաստանի կառավարությունն ապրիլի 29-ին որոշում Է ընդունել 6,5 մլն դոլարի չափով հումանիտար օգնության երկրորդ փաթեթը տրամադրել ավերիչ երկրաշարժից տուժած Նեպալին: Այդ մասին հաղորդել Է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի առեւտրի նախարարության տարածած հայտարարությունը:
Հումանիտար օգնության փաթեթը, որը ներառում Է ջրամաքրման սարքավորումներ, առաջին բուժօգնության համար անհրաժեշտ պարագաներ, վրաններ ու վերմակներ, Նեպալ կհասցվի ամենակարճ ժամկետում:
Գործակալությունը նաեւ նշում Է, որ ՉԺՀ-ի առեւտրի նախարարությունը երկրի ֆինանսների նախարարության հետ համատեղ որոշում են ընդունել 100 տոննա յակի միս եւ 100 տոննա խոզի միս ուղարկել Տիբեթ՝ Նեպալի հետ սահմանային տարածաշրջան, որը նույնպես տուժել Է երկրաշարժից:
Ավելի վաղ Չինաստանն արդեն 3,3 մլն դոլարի չափով հումանիտար օգնություն Է ցուցաբերել Նեպալին:
7,9 մագնիտուդով երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան: Դրա էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Սեյսմոլոգները վերջին մի քանի օրվա ընթացքում գրանցել են շուրջ 70 հետցնցում, որոնցից ամենահզորը՝ 6,7 մագնիտուդով, գրանցվել է ապրիլի 26-ին:
Ըստ վերջին տվյալների՝ Նեպալում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել Է 5 հազարը, իսկ տուժածների ընդհանուր թիվն անցնում Է 10 հազարից: Երկրի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: