Վրաստանն Ադրբեջանից պահանջել Է ձերբակալել եւ արտահանձնել Սահակաշվիլիին
International newsՎրաստանի Գլխավոր դատախազությունն ապրիլի 28-ին դիմել Է Ադրբեջանին՝ Վրաստանի պետության նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիի ձերբակալման եւ արտահանձնման պահանջով:
Սահակաշվիլին, որն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի արտահաստիքային խորհրդականն Է, ապրիլի 28-ին ժամանել Է Բաքու եւ մասնակցել Բաց հասարակությունների III գլոբալ համաժողովին:
«Մեր գերատեսչությունը երեկ դիմել Է ադրբեջանական կողմին՝ Միխեիլ Սահակաշվիլիի ձերբակալման եւ հայրենիք հետագա արտահանձնման պահանջով»,- ապրիլի 29-ին «Նովոստի-Գրուզիային» հայտնել Է Գլխավոր դատախազության հասարակայնության եւ զանգվածային լրատվամիջոցների հետ կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Նաթիա Սուխիաշվիլին:
Ըստ որում վրացական կողմն առայժմ պաշտոնական պատասխան չի ստացել Ադրբեջանից:
Վրաստանի Գլխավոր դատախազությունը 2014 թվականին հեռակա կարգով Սահակաշվիլիին մեղադրանքներ Է առաջադրել մի քանի քրեական գործերով: Խոսքը վերաբերում Է պետական միջոցներից անձնական կարիքների համար ավելի քան 8,8 միլիոն լարի ծախսելուն, 2007 թվականի նոյեմբերի 7-ին ակցիան ցրելու ընթացքում պաշտոնեական լիազորությունների վերազանցմանը, խորհրդարանի պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելուն եւ 2006 թվականին «Վրաստանի միացյալ բանկի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանի սպանությանը: