Լուկաշենկոն կոչ Է արել ԵԱՏՄ-ին՝ համաձայնության գալ իրենց արտադրողների պաշտպանության շուրջը
International newsԵվրասիական տնտեսական միության երկրները պետք Է շտապ համաձայնության գան իրենց արտադրողների պաշտպանության միջոցների շուրջը: Այդ մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 29-ին բելառուս ժողովրդին եւ Ազգային ժողովին հղած ուղերձում:
Նա բերել Է օրինակներ, երբ ներմուծվող արտադրանքը ներկրվում Է ի վնաս սեփական արտադրողների: «Անցյալ տարի ներկրել են ՄԱԶ-ի նման 6,2 հազար ավտոմեքենա: Այսօր ՄԱԶ-ը խնդրում Է տարեկան 2 հազար ավտոմեքենայի պետպատվեր: Դուք ինչու՞ եք դրանք ներկրել»,- հարցրել Է Լուկաշենկոն:
«Սառնարանների արտադրության առկայության դեպքում ինչու՞ ենք մենք ցածրորակ ապրանք ներկրում արտասահմանից»,- հավելել Է նա:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ Բելառուսի նախագահը նշել Է ԵԱՏՄ-ի երկրների տարբեր մոտեցումներն իրենց արտադրողների պաշտպանության հարցում: «Երբ ռուսական ռուբլին սրընթաց անկում ապրեց, մենք Ռուսաստանի դեմ ոչինչ չձեռնարկեցինք, Ի՞նչ արեց Ղազախստանը: Նա պարզապես փակեց ռուսական այն արտադրանքի մատակարարումը, որը խանգարում Էր իր արտադրողներին, եւ արգելեց վաճառքները Ղազաստանի տարածքում»,- ասել Է նա:
«Իսկ մե՞նք: Դե չի կարելի նման քայլեր անել, որովհետեւ մեզ Էլ կարող են արգելել: Բայց հարկավոր Է անհապաղ համաձայնության գալ: Որոշեք»,- եզրափակել Է Բելառուսի ղեկավարը: