Համաշխարհային բանկը կտրուկ վատացրել Է Ուկրաինայի տնտեսության անկման կանխատեսումը
International news2015 թվականին Ուկրաինայի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 7,5 տոկոսով կկրճատվի: Համաշխարհային բանկի (ՀԲ) վատացված այս կանխատեսումն ապրիլի 29-ին Կիեւում հրապարակել Է Բելառուսի, Մոլդովայի եւ Ուկրաինայի գործերով ՀԲ-ի տնօրեն Չիմյաո Ֆանը:
Ինչպես հաղորդվել Է, անցյալ տարվա հոկտեմբերին ՀԲ-ն կանխատեսել Էր 2015 թվականին Ուկրաինայի ՀՆԱ-ի նվազում 1 տոկոսով, այս տարվա հունվարին կանախատեսումը վատթարացվել Էր մինչեւ «մինուս» 2,3 տոկոս:
ՀԲ-ի նոր կանխատեսման մեջ, որն ապրիլի կեսերին հրապարակվել Է Արժույթի միջազգային հիմնադրամի գարնանային հանդիպման առթիվ, Ուկրաինայի ՀՆԱ-ի նվազումը գնահատվել Է 5,5 տոկոս:
Ուկրաինայի ազգային բանկը նույնպես ընթացիկ տարում երկրի տնտեսության անկումը գնահատում Է 7,5 տոկոս:
Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, 2014 թվականին Ուկրաինայի ՀՆԱ-ն նվազել Է 6,8 տոկոսով: