Մերկելը Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցի ընթացքում հավաստել Է Վրաստան այցելելու մտադրությունը
International newsԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ապրիլի 29-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել Է, որ աջակցում Է հանրապետության եվրոպական ձգտումներին:
Կողմերը քննարկել են տարածաշրջանի իրադարձությունները եւ «Արեւելյան գործընկերության»՝ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովը, կարեւորելով Վրաստանի եւ ԵՄ-ի միջեւ այցագրային ռեժիմի ազատականացման հարցը:
«Վարչապետի հետ հեռախոսազրույցի ընթացքում Գերմանիայի կանցլերն ընդգծել Է, որ Վրաստան իր այցը ուժի մեջ Է մնում, իսկ ամսաթիվը հայտնի կդառնա ճշտումից հետո: Անգելա Մերկելը նաեւ հույս Է հայտնել, որ Վրաստանի եւ Գերմանիայի միջեւ գործընկերային հարաբերությունները Էլ ավելի կխորանան»,- ասված Է հաղորդագրության մեջ:
2014 թվականի հունիսի սկզբին Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը հաղորդել Էր, որ Գերմանիայի կանցլերն ընդունել Է Ղարիբաշվիլիի հրավերը եւ մտադիր Է Վրաստան այցելել 2015 թվականի գարնանը, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: