Նեպալի իշխանությունները 2,5 մլն դոլար են հատկացրել երկրաշարժից տուժածներին
International newsՆեպալի կառավարությունը 265 մլն ռուփի (2,5 մլն դոլար) Է հատկացրել ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու համար: Այդ մասին ասված Է երկրի ներքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը նշել Է, որ բաշխվել Է 133 տոննա բրինձ, 187 ցենտներ շաքար, 122 ցենտներ աղ, 4 հազար շիշ ջուր, 3,6 հազար պարկ լոբի, թխվածքաբլիթ եւ այլ մթերքներ: Անօթեւան մնացածներին, որոնք Նեպալում առնվազն 500 հազար են, տվել են 4,7 հազար վրան եւ 11,8 հազար բրեզենտե տենտեր:
ԶԼՄ-ների տվյալներով՝ օգնության բաշխումը բավականաչափ արագ չի ընթանում, եւ տուժածների մեծամասնությունը դեռեւս մնում Է բաց երկնքի տակ, չնայած այն բանին, որ մի շարք շրջաններում եղանակը վատացել Է եւ անձրեւ Է տեղացել: Դա տեղացի բնակիչների եւ ոստիկանության բախումների Է հանգեցրել Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում, որտեղ ավել քան 200 ցուցարարներ հավաքվել Էին խորհրդարանի շենքի մոտ:
7,9 մագնիտուդով երկրաշարժը Նեպալում տեղի է ունեցել ապրիլի 25-ի առավոտյան: Դրա էպիկենտրոնը գտնվում էր երկրի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր հյուսիս-արեւմուտք ընկած շրջանում: Սեյսմոլոգները վերջին մի քանի օրվա ընթացքում գրանցել են շուրջ 70 հետցնցում, որոնցից ամենահզորը՝ 6,7 մագնիտուդով, գրանցվել է ապրիլի 26-ին:
Ըստ վերջին տվյալների՝ Նեպալում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը գերազանցել Է 5 հազարը, իսկ տուժածների ընդհանուր թիվն անցնում Է 10 հազարից: Երկրի կառավարությունը եռօրյա սուգ Է հայտարարել ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: