Համաշխարհային բանկը Վրաստանին 60 մլն դոլար է տրամադրել բիզնեսի զարգացման համար
International newsՀամաշխարհային բանկը Վրաստանին 60 մլն դոլարի վարկ է տրամադրել` բիզնեսի զարգացման և տնտեսության մասնավոր հատվածի մրցունակությունը բարձրացնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բանկում պարզաբանել են, որ այդ վարկը 3 փոխկապակցված նախագծերից առաջինն է, որոնք ուղղված են Վրաստանում ծայրահեղ աղքատության վերացմանը և ընդհանուր զարգացման ամրապնդմանը:
Նոր արդյունքների հասնելուն պետք է օգնեն գումարները, որոնք պետք է խթանեն տնտեսական աճը տնտեսության մասնավոր ոլորտում և լավացնեն ներդրումային միջավայրը:
Երկրորդ և երրորդ թրանշների չափը և նպատակները բանկը դեռևս չի հայտնել: