Նյու Յորքում հազար մարդ է մասնակցել Բալթիմորի ցուցարարների հետ համերաշխության ակցիային
International newsՆյու Յորքի Յունիոն-սքվեր հրապարակում ապրիլի 29-ի երեկոյան շուրջ հազար մարդ է հավաքվել բողոքի ակցիա անցկացնելու համար՝ ի նշան Բալթիմորի ցուցարարների հետ համերաշխության:
Ցույցի կազմակերպիչները սոցիալական ցանցերում կոչ են արել գերքաղաքի բնակիչներին՝ միավորվել ոստիկանական կամայականության դեմ, որի վերջին «աղաղակող դրսեւորումը» դարձավ Բալթիմորի երիտասարդ թխամորթ բնակչի՝ Ֆրեդի Գրեյի մահը:Հրապարակում հավաքվածները արդար պատիժ են պահանջել Գրեյի զոհվելու մեջ բոլոր մեղավորների համար, ինչպես նաեւ՝ արմատական փոփոխություններ երկրում իրավակարգի ապահովման պրակտիկայում:
Ըստ վերջին տվյալների, ոստիկանությունը ձերբակալել Է բողոքի ակցիայի, շուրջ հարյուր մասնակիցների:Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, համանման ակցիաներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի մի շարք այլ քաղաքներում, մասնավորապես, Հյուսթոնում, Բոսթոնում եւ Մինիապոլիսում: The Washington Post թերթի հաշվարկներով՝ 400-500 մարդ է մասնակցել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում կայացած բողոքի երթին:
Բալթիմորում հուզումներն սկսվել են ապրիլի 27-ին՝ 25-ամյա սեւամորթ ամերիկացի Ֆրեդի Գրեյի թաղումից հետո:
Ապրիլի 12-ին մի քանի ոստիկաններ լուրջ վնասվածքներ են հասցրել նրան: Նա կոմայի մեջ է ընկել, կլինիկական մահ տարել, բժիշկների ջանքերով վերադարձվել կյանքի, ենթարկվել բարդ վիրահատության, բայց ապրիլի 19-ին, չնայած բժիշկների բոլոր ջանքերին, մահացել է: