ԱԺ քառօրյա. պատգամավորները շարունակում են քննարկել ատոմակայանի հարցը. ՈՒՂԻՂ
PoliticsԱզգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական հերթական քառօրյայի վերջին նիստը:
Գրանցվել է 109 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն այն հարցերը, որոնց քննարկումն ավարտվել է նախորդ օրը: Ապրիլի 29-ի նիստում Ազգային ժողովն ավարտել է «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրինագծերի փաթեթի քննարկումը:Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերը:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրել է 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը:
Հարցի քննարկումն ընդհատվել է մտքերի փոխանակության փուլում. ապրիլի 30-ի նիստում պատգամավորները կներկայացնեն իրենց տեսակետները: