Վարչապետը գտնում է, որ խորհրդարանը պետք է որոշի կառավարության հետ հարցուպատասխանի ձևաչափը
PoliticsՀՀ կառավարությունը խորհրդարանին է վերապահում կառավարության հետ հարցուպատասխանի նիստի սկզբում առաջինը բանավոր, այնուհետև գրավոր հարցերը հնչեցնելու որոշումը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝«Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն օրենս դրական նախա ձեռ նու թյան կար գով կառավարությանն էր ներկայացրել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մա սին» ՀՀ օրեն քի նախագիծը, որով առաջարկվում է պատգամավորներին հնարավորություն տալ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստի սկզբ ում առաջինը հնչեցնել բանավոր հարցերը, այնուհետև գրավորները՝ դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ երբեմն գրավոր հարցերի առատության պատճառով պատգամավորները զրկվում են բանավոր հարցերով հանդես գալու հնարավորությունից:
ՀՀ արդարադատության նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել նախագծին՝ նշելով, որ ՀՀ օրենսդրական աշխատանքի պրակտիկան վկայում է՝ կառավարությանն առնչվող հարցերի քննարկման ժամանակ նախապես գրավոր ձևակերպված և ուղղված հարցերի առաջնահերթությունը բանավոր հնչեցվող հարցերի նկատմամբ բխում է պառլամենտական ժողովրդավարության և նպատակահարմարության սկզբունքներից:Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առարկեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկնանին և նշեց, որ պետք չէ նախագծին բացասական եզրակացություն տալ:
Ըստ վարչապետի՝ դա խորհրդարանի խնդիրն է, և վերջինը պետք է որոշի հարցը: «Նաև որոշ պատգամավորներ մեզ անհիմն մեղադրում են, թե խուսափում ենք բանավոր հարցերից, իսկ գրավոր հարցերի պատասխանը կազմակերպված է: Բայց դրանց պատասխանելը կանոնակարգ օրենքի պահանջ է, և մենք էլ պարտավոր ենք պատասխանել: Թող իրենց գրավոր հարցը չհնչեցնեն, մենք էլ չպատասխանենք: Երկրորդ՝ իմ կարծիքով, մենք իզուր ենք բացասական կարծիք տալիս, թող խորհրդարանը որոշի, քանի որ իր լիազորությունն է: Կգտնեն նպատակահարմար, որ սկզբից մենք բանավոր հարցերին պատասխանենք, կպատասխանենք դրանց, կգտնեն հակառակը՝ այդպես էլ կվարվենք: Դա իրենց ներքին խնդիրն է»,- ասաց վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ բացասական եզրակացություն տալով՝ նշանակում է, որ կառավարությունն ինչ-որ մտահոգություն ունի բանավոր հարցերին պատասխանելու հետ կապված: «Ոչ, մենք պետք է պատրաստ լինենք, և դա նաև հարթակ է, հնարավորություն, որպեսզի կառավարության անդամն իր դիրքորոշումը ներկա յացնի նաև խորհրդարանին: Ես առաջարկում եմ, որ կառավարությունը մնա չեզոք, իրենք ինչպես կորոշեն՝ մեզ համար ընդունելի կլինի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նախագծով նախատեսվում է նաև հստակեցնել բանավոր հարցերով կառավարությանը դիմելու կարգը: Մասնավորապես՝ առաջարկվում է նիստը սկսելուց հետո մեկ ժամվա ընթացքում հնչեցվեն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների 2-ական հարցեր, այնուհետև՝ 2-ական հարցերով հանդես գան ոչ ընդդիմադիր և անկախ պատգամավորները, որից հետո բանավոր հարցեր տրվեն հերթագրված մյուս պատգամավորների կողմից: