Մալալա Յուսուֆզայի վրա հարձակման համար ցմահ բանտարկության է դատապարտվել տասը մարդ
International newsՊակիստանում դատարանը իրավապաշտպան Մալալա Յուսուֆզայի վրա երեք տարի առաջ կատարված հարձակման գործով ցմահ բանտարկության է դատապարտվել տասը մարդու, տեղեկացնում է BBC-ն:
17-ամյա Մալալա Յուսուֆզայը, որը պայքարում է պակիստանցի աղջիկների կրթության համար, 2012 թվականի հոկտեմբերին հարձակման է ենթարկվել ծայրահեղական թալիբների կողմից: Նա ծանր հրազենային վերք է ստացել գլխին և Մեծ Բրիտանիայում վիրահատվելուց հետո մնացել է այդ երկրում:
2014 թվականի դեկտեմբերին ակտիվիստուհուն հանձնվել է Խաղաղության նոբելյան մրցանակ: Յուսուֆզայը, որը պաշտապանում է մուսուլման աղջիկների կրթություն ստանալու իրավունքը, դարձել է այդ պարգևի՝ պատմության մեջ ամենաերիտասարդ դափնեկիրը: