Արբելոա. Վիրավորված չեմ իմ գոլին Ռոնալդուի արձագանքից (տեսանյութ)
SportՄադրիդի «Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան մեկնաբանել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի արձագանքը «Ալմերիայի» դեմ խաղում իր գոլին։
-Ես վիրավորված չեմ իմ գոլին Կրիշտիանուի արձագանքից։ Դա միայն նրա ձգտումների ու գոլ խփելու ցանկության վկայությունն է։ Ոչ ոք չպետք է մեղադրի նրան դրա պատճառով, ի վերջո նա մրցակցում է Մեսսիի հետ լավագույն ռմբարկուի տիտղոսի համար,- ասել է Արբելոան։
Նշենք, որ Ռոնալդուի ակտիվում կա Պրիմերայում խփած 39, իսկ Լիոնել Մեսսիի ակտիվում՝ 38 գոլ։