Yerevan, 24.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հրանտ Բագրատյանը` Հայաստանում և Ուկրաինայում գազի գնի սակագնի ձևավորման մասին

Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Առավոտ օրաթերթը ինձ հետ հարցազրույց է տպագրել։ Այդտեղ շոշափված են մի քանի հարցեր։ Բայց, նախևառաջ, առաջին անգամ մանրամասնությամբ վերլուծվել է գազի սակագնի ձևավորումը Հայաստանում և Ուկրաինայում, հիմնավորվել է, թե ինչպես է պատահում, որ մեր երկիրը գազը ստանում է ավելի էժան, բայց ժողովրդին վաճառում է ավելի թանկ։ 2 հիմնական պատճառ. Գազպրոմ-արմենիա (նախկին Հայռուսգազարդ) ընկերության անհիմն "ներդրումներն ու ընթացիկ ծախսերը" և այն, որ Հայաստանում արդյունաբերական սպառողներին (գազալցակայաններ, գործարաններ) գազը ծախվում է ավելի էժան, քան ժողովրդին, քան երեխայի կաթը տաքացնելու համար գազ օգտագործողներին։ Ստորև տես հարցազրույցն ամբողջությամբ։

Առավոտ օրաթերթ, 29-30 ապրիլի։
1. Ի հեճուկս միջազգային կառույցների կանխատեսումների, որ այս տարին Հայաստանը փակելու է 0 տոկոս տնտեսական աճով, վարչապետը օրերս հայտարարեց, որ 2,5-3 տոկոս տնտեսական աճ կապահովվի` ի հաշիվ հանքարդյունաբերության, սպասարկման ոլորտի: Ի դեպ դուք դեկտեմբերին դեռևս, ավելի վաղ, զգուշացրել էիք 1-2%-ոց տնտեսական աճի մասին։ Ասել էիք նաև, որ պետք է զգուշանալ 0-կան աճից կամ անկումից։ Հիմա, ձեր կարծիքով, իրատեսակա՞ն են Հովիկ Աբրահամյանի սպասելիքները, իր նշած ոլորտներով իրական տնեսական աճի տեմպեր կարելի՞ է արձանագրել, թե՞ զուտ թվային հերթական ամրագրումներ են լինելու:

Ենթադրում եմ, որ վարչապետի ավելի բարձր սպասելիքները կապված են խոշոր ներդրողների հետ նրա տարած աշխատանքի հետ։ Բառացի ասվում է նաև ԵԱՏՄ առավելությունների մասին, բայց դրանք չեն երևում։ Ճիշտ հակառակը։ Այնուամենայնիվ, վարչապետի, ԱՄՀ կամ իմ նշած թվերը տնտեսական աճի մասով այդքան հսկայական տարբերություն չունեն։ Մի մոռացեք, որ ՀՆԱ-ն հաշվարկի մեթոդաբանությունն այնպիսին է, որ վիճակագրական սխալները կարող են կազմել մինչև 3%։

2. Ուզում եք ասել, որ ԱՎԾ-ն կարող է մանիպուլյացիանե՞ր անել։

Անպայման։ Ի դեպ, կարող է նաև կառավարության դեմ անել։ Իհարկե տվյալ պարագայում ես մանիպուլյացիա բառը չէի օգտագործի։

3. Օրինա՞կ։

Վերցնենք, օրինակ, ամենավերջին վիճակագրական տվյալները՛ 2015թ հուվար-մարտի մակրոտնտեսական տվյալների մասով։ Դրանցից բխում է, որ տնտեսությունն աճել է 2.5%-ով, առևտուրը (ներքին) պակասել է 6.3%-ով, իսկ արտաքին առևտուրը պակասել է 28.5%-ով։ Այդ թվում արտահանումը պակասել է 23.1%-ով։ Միևնույն ժամանակ միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 10.3, իսկ իրական աշխատավարձը՝ 5.2%-ով։ Ավելացել են թոշակները։ Ի՞նչ է ստացվում, արտադրությունն ավելանում է, բայց առևտուրը պակասում է շեշտակի։ Ին՞չ է պահեստի վրա են աշխատում։ Մարդկանց եկամուտներն էլ ավելանում են, բայց առևտուրը պակասում է (ծառայությունների աճն ու տեսակարար կշիռը էական չեն), բանկերում ավանդները պակասում են։ Ին՞չ է փո՞ղ են արտահանում։ Կառավարության ներկայացուցիչը (էկոնոմիկայի փոխնախարարի մակարդակով) ասում է, որ արտաքին առևտրի թվերը համադրելի չեն ԵԱՏՄ մտնելու կապակցությամբ։ Այնուամենայնիվ, ԱՎԾ-ն հրապարակում է այն, ինչը հրապարակում է։

4. Լրացավ վարչապետի պաշտոնավարման մեկ տարին. ի՞նչ գնահատականներ կտաք, որտե՞ղ հաջողեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, որտե՞ղ ձախողեց, ի՞նչ հնարավորություներ բաց թողեց: Ին՞չ ազդեցություն ունեցավ ՌԴ-ում ստեղծված վիճակը, Հայաստան եկող տրանսվերների նվազումը, ՌԴ ռուբլու անկումը:
Կառավարության տնտեսական քաղաքականության գնահատակնները հնչեցրել եմ բազմիցս։ Դա երկար խոսելու թեմա է։ Եթե կարճ, ապա համար մեկ խնդիրը ներդրումներ գեներացնելն էր։ Հանգամանք, որը բաց էր թողնվել նախորդ կառավարության կողմից և շետակիորեն արգելակել տնտեսության զարգացմանը։ Այս կառավարության այդ ուղղությամբ ջանքեր թափեց։ Ընդունվեցին օրենքներ ու որոշումներ։ Ի վերջո բարենպաստ դաշտ ստեղծվեց խոշորի համար։ Որոշ բաներ արեցին նաև ՓՄՁ համար։ Բայց տնտեսությունը կենդանի օրագանիզմ է։ Եթե դու մի քանի անգամ լավացնում ես խոշոր տնտեսվարողների պայմանները, իսկ փոքր ու միջինինը լավացնում ես մի փոքր, ապա հաշվի, որ վեջինիս պայմանները դու վատացնում ես։ Արդյունքում, ներդրումների ակտիվացումը հեռու է պահանջվածից։ Սա մի կողմից։ Բայց կա մի ավելի կարևոր գործոն։ ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո 2014թ դեկտեմբեր – 2015թ մարտ ժամանակահատվածում դրամը ռուբլու նկատմամբ արժևորվեց շուրջ 25%-ով։ Այն չնչին առավելությունը, որը Կառավարությունն ակնկալում էր այդ գործընթացից, արտահանման աճ դեպի ՌԴ, հօդս ցնդեց։ Նկատի ունեցեք, խոսում ենք ռուբլու նկատմամբ դրամի արժևորման մասին։ Այս առումով մենք խնդիր չենք ունեցել. ռուբլով տրանսֆերտները կտրուկ աճել են։ Այսինքն, իդեալական պայմաններ կային տնտեսական աճն արագացնելու։ Բայց արի ու տես ԿԲ-ը ռուբլու նկատմամբ դրամի արժևորում թույլ տվեց։ Առկա էին (և են) այլ կոպիտ սխալներ ԿԲ քաղաքականության մեջ։ Սա էլ դարձավ տնտեսական աճի դանդաղեցման հիմնական գործոնը։ ԿԲ և Կառավարության քաղաքականությունների միջև կոորդինացիա չկա։

5. Ո՞վ պետք է կոորդինացներ ԿԲ քաղաքականությունը։

Գործող Սահմանադրությամբ ԿԲ –ն հաշվետու է ԱԺ-ին և ՀՀ Նախագահին (հենց նրանք են նշանակում և պաշտոնանկ անում ԿԲ ղեկավարին)։

6. Որքանով են արդարացի այն պատճառաբանությունները, որ կառավարության առաջընթացի հիմնական խոչընդոտը աշխարհաքաղաքական զարգացումներն են։
Իհարկե, ԵԱՏՄ անդամակցելը պիտի նվազեցներ և նվազեցրեց տնտեսական առաջընթացը։ Նկատի ունեցեք, ԵԱՏՄ հիմքը այս պահի դրությամբ մաքսային միությունն է։ Մինչդեռ ԵԱՏՄ երկրները բնական առևտրական գործընկերներ չեն. տնտեսագիտական լեզվով ասած նրանք չեն կարող իրար մեջ առևտուր ստեղծել։ Օրինակ, ի՞նչ առևտուր կարող է լինել ՌԴ և Ղազախստանի միջև, եթե նրանք արտահանում (նավթ, գազ, հացահետիկ) և ներմուծում են նույն ապրանքները։ Նրանց միջև պրոցեսներն ավելի շատ քաղաքական են. ՌԴ-ն խնդիրներ ունի ինչպես Ղազախստանի, այնպես էլ Բելառուսի հետ։ Հիմա, այս միությունն տնտեսական ինչ-որ առաջընթաց կարող է գրանցել միայն ավելի խորը ինտեգրացիայի դեպքում. դրամական միություն, միասնական ներդրումային հիմնադրամներ, համատեղ արտադրություններ։ Պատահական չէ, որ Վ.Պուտինը արագորեն դա հասկացավ և հիմա հենց դրանով է հիմա զբաղված։ Բայց դե ԵԱՏՄ միանալու որոշում իշխանություններն են կայացրել, իսկ կառավարության ծրագիրը մշակված է եղել հենց ԵԱՏՄ-ին միանալու հանգամանքը։

7. Հայաստանում շատ են ոգեւորվել Իրանի շուրջ գերտերությունների ձեռք բերած պայմանավորվածություններից, նաեւ` Սերժ Սարգսյանի` Չինաստան կատարած այցից ու Մետաքսի ճանապարհի գործարկման հնարավորությունից: Եթե դուրս գանք ռոմանտիզմից, իրականում ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք, ի՞նչ կերպ պետք է իրացնենք ընձեռված հնարավորությունները, ներկայիս իշխանավորներն ունե՞ն այդ ռեսուրսը ճիշտ օգտագործելու կարողություններ:

Իրանի շուրջ պայմանավորվությունների տնտեսական հետևանքներին պետք է զգուշորեն մոտենալ։ Բայց դա, իհարկե, կարող է ՀՀ տնտեսության դրական լիցքեր տալ։ Անձամբ ինձ համար հետաքրքիր է էներգակիրների այլընտրանքային իրական աղբյուր ունենալու պարագան. դա բոլոր դեպքերում պիտի իջեցնի ՀՀ տնտեսության էներգատարությունը։ Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների խորացումը, մետաքսի ճանապարհի կոնցեպտը ոչ հիմա և ոչ էլ մոտ ապագայում մեր տնտեսությանը մեծ օգուտներ չեն խոստանում։ Ավելի հետաքրքիր և առաջնային է Չինաստանի հետ քաղաքական ու ռազմական համագործակցությունը։ Կարծում եմ, Սերժ Սարգսյանի այցը, նախևառաջ, սրա հետ էր կապված։

8. Խորհրդարանական <գազի> հանձնաժողովի եզրակացության շուրջ բավական բուռն քննարկումներ եղան: Այնուհանդերձ, եզրակացությունը մի շարք հուզիչ հարցերի պատասխաններ տվել է ու դրանք ապացուցում են, որ <Գազպրոմի> կողմից չարաշահումներ կան:

Անմիջապես ասեմ, որ Հանձնաժողովի գործունեության արդյունքում մեկ առ մեկ ստացանք այն հարցերի պատասխանները, որոնք կամ չունեինք կամ էլ կասկածներ ունեինք։Գլխավոր ինտրիգը սա է. այդ ի՞նչու է Հայաստանը գազը 164 դոլարով ստանում սահմանին և հայ սպառողին (մինչև 10000 խ.մ. վաճառում է 320 դոլարով (2015թ հունվարից ի վեր, իսկ մինչ այդ ստանում էր 189-ով և վաճառում400-ով)։ Ուկրաինան, օրինակ, այսօր գազը ստանում է 247 դոլարով և վաճառում է միջինը մոտ 270-ով։ 2015թ ապրիլի մեկից 1մ.խ. գազի գինն այստեղ 3.6 հրիվնա է կամ 78 դրամ (մինչև ամսեկան 200 մ.խ. սպառման դեպքում) և 7.18 հրիվնա է կամ 155 դրամ՝ 200 մ.խ.-ից ավել սպառման դեպքում։ Այդ գներն այնտեղ գործում են 2015թ. ապրիլի մեկից և սահմանված են ԱՄՀ կողմից սուբսիդիաները բացառելու պահանջի պահպանմամբ։

9. Կար՞ող եք համեմատելով Ուկրաինայի և Հայաստանի սակագնի ձևավորումները մեզ բացատրել, թե ի՞նչու է այնտեղ բնակչության համար գազը 2 անգամ էժան, երբ ՌԴ-ից նրանք գազը ստանում են 50%-ով ավելի թանկ։

Փորձեմ։ Դոլարով, 1000 մ.խ. հաշվով հայ և ուկրաինացի սպառողների համեմատությունը։ Նկատենք, որ սա մոտավոր է, քանզի բացարձակ համեմատությունները ցանկացած 2 երկրների համար պայմանական են։ Եվ այսպես, առաջին, նրանք ստանում են 247 դոլարով, մենք` 164-ով։ Քանի որ Ուկրաինայի գազի ավելի քան 20%-ը սեփական արտադրության է 110 դոլար ինքնարժեքով, ապա այնտեղ գազի բազային գինը դառնում է 219.6 դոլար՝ միևնույնն է 34 տոկոսով թանկ, քան Հայաստանում։ Տարբերությունը -56 դոլար է հայ սպառողի օգտին։ Երկրորդ, մեզ մոտ ԱԱՀ, որը կազմում է շուրջ 60 դոլար։ Տարբերությունը դառնում է 0։ Երրորդ, մեզ մոտ մանր սպառողը 50 դոլարով ավել է վճարում (ՀԾԿՀ ընդօրինակել է այդ բուրժուական մեթոդաբանությունը), ինչի արդյունքում հայ բնակիչները ոչ միայն իրենց, այլև մասամբ խոշոր բիզնեսի փողն են վճարում։ Այստեղ հայ սպառողը կորցնում է 50 դոլար։ Դարձավ +50 դոլար։ Չորրորդ, Հայաստանը գազաֆիկացված է 95%-ով, Ուկրաինան 87%-ով (ՌԴ-ն 63.2%), ինչը բարձր սպառման բացակայության պայմաններում թանկացնում է ինքնարժեքը։ Եվս 16 դոլար։ Դարձավ +66։ Հինգերորդ, կորուստները Հայաստանում 5.5% են սահմանած, Ուկրաինայում՝ 2.5%։ Ի դեպ գազային Հանձնաժողովի 4-րդ աշխատանքային խմբի գործունեության շնորհիվ ստացվեցին այս հետաքրքիր տվյալները։ Այս 3%-ը կազմում է 9 դոլար։ Դարձավ +75 դոլար ի վնաս հայ սպառողի։ Հինգերորդ, ՀԾԿՀ-ն մեր սակագնի մեջ Գազպրոմ-արմենիայի միջին աշխատավարձը հաշվարկել է 1.44 անգամ ավել, քան ՀՀ-ում միջին աշխատավարձը։ Նկատի ունենալով աշխատավարձի ծախսերի տեսակարար կշիռը սակագնի մեջ սա առնվազն 7 դոլար է 1000 մ.խ. հաշվով։ Դարձավ + 82 դոլար։ Վեցերերորդ, դատելով գազի հանձնաժողովի տվյալներից, չնայած գազի սպառման ծավալների իջեցմանը, Հայաստանում բարձր են Գազպրոմ-արմենիայի ներդրումային և ընթացիկ ծախսերը։ Օրինակ, հաշված է, որ իբր թե ամեն տարի խողովակները ներկվում են։ Բոլորս գիտենք, որ այդպես չէ։ Ին՞չ են լինում այս փողերը գազի Հանձնաժո՚ղովը մինչև վերջ չի պարզել։ Սա էլ Ուկրաինական Նավթագազի համեմատ լրացուցիչ 30 դոլար է։ Ի վերջո ստացվում է +112 դոլար ի վնաս հայ սպառողի։ Այդպես էլ կա։ Ներկայումս մենք սպառում ենք 320 դոլարով, իրենք 220-ով, այդ թվում մեծ մասը (մինչև 200 մ.խ. սպառողները) 160 դոլարով։
10. Ներկայումս շատ է խոսվում էլեկտրաէներգիայի գնի բարձրացման մասին։ Ի՞նչ ուսումնասիրություններ են կատարվել այս ոլորտի համար։

Հանձնաժողովը այս խնդիրը չի ուսումնասիրել։ Ուզում եմ սոսկ մի դիտողություն անել։ ԱՎԾ տվյալները թույլ են տալիս ենթադրելու, որ էլեկտրաէներգիայի սպառման էլաստիկությունը գնի համեմատ մեկից բարձր է։ Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակում տնտեսության ակտիվությունն աճել է 2.5%-ով, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը պակասել է 12.6%-ով։ Ուրեմն, բոլորը ստիպված խնայում են։ Այսօր հասանելի են դարձել էլեկտրաէներգիայի սպառման խնայողության բավականին խնայող միջոցներ։ Այսինքն, ամենայն հավանականությամբ էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը ներկայումս հանգեցնելու է դրա սպառման կրճատմանն ավելի, քան գնի բարձրացումն է։ Արդյունքում գնի ցանկացած բարձրացման դեպքում ՀԷՑ-երի եկամուտները կրճատվելու են, այլ ոչ թե բարձրանալու։ Տուժողը լինելու է ցածր եկամուտներ ունեցող խավը, որը խնայելու համար միջոցներ չունի։ Ի դեպ, այդ նույն պատճառով անցյալ տարվա ամռանը էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը 38 դրամից 41.85-ի ՀԷՑ-երի տնտեսական վիճակը ոչ թե բարելավեց, այլ վատացրեց։

11. Ովքե՞ր ու ի՞նչ կերպ պետք է պատասխաններ տան ստեղծված իրավիճակի համար:
Նախևառաջ, ՀԾԿՀ-ն է, դրա նախագահը (եթե, իհարկե, աբստրահվենք այն բանից, որ ընդհանուր առմամբ նո.1 պատասխանատուն իշխանություններն են)։ ՀԾԿՀ-ն պարզապես ծառայում է խոշոր բիզնեսին, սխալ մեթոդաբանությամբ հաշվարկում է սակագինը (վերևում արդեն ասվեց բնակչության հաշվին բիզնեսին խաչաձև սուբսիդավորելու, Գազպրոմ-Արմենիայի ծախսերն ուռճացնելու, կորուստների և այլն մասին) և արդյունքում արդարացնում է չափազանց բարձր սակագներ ինչպես գազի, այնպես էլ էլեկտրաէներգիայի մասով։ Կածիքս միանշանակ է, գազի և էլեկտրաէներգիայի մասով սակագին սահմանելու ազատություն պետք տալ է հենց մատակարարներին։ Այս դեպքում այդ մոնոպոլիստները գոնե ստիպված կլինեն նկատի ունենալով գազի և էլեկտրաէներգիայի սպառման էլաստիկությունը զգալիորեն ավելի ցածր գին սահմանել։ Այնուհետև, իհարկե պետք է նշել Հայռուսգազարդի և ապա Գազպրոմարմենիայի 2 ղեկավարներին (նկատի ունի Կ.Կարապետյանին և Վ.Հարությունյանին – խմբ.)։ Անհասկանալի են և անընդունելի ներդրումների, ընթացիկ ծախսերի, շինարարական և այլ կապալների մասով վերջիններիս ընդունած որոշումները։ Այստեղ պետք է ուսումնասիրությունները շարունակվեն, անհրաժեշտության դեպքում նաև իրավապահների մակարդակով։

12. Հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Վարդան Այվազյանն ասաց, որ հանձնաժողովի ընդիմադիրներ անդամների հետ պայմանավորվածություններ են եղել` հարցը քաղաքական շահարկումների առիթ չդարձնելու համար, սակայն, պայմանավորվածությունը խախտվեց: Ասաց նաեւ, որ ընդիմադիրներին առաջարկվել է եվս վեց ամսով երկարաձգել հանձնաժողովի աշխատանքը, քանի որ դեռ պարզելու հարցեր կային, բայց ընդիմադիրները չեն համաձայնվել: Ի՞նչու: Եւ ի՞նչու բոլորին հուզող ու վերաբերվող այդ հարցը դարձավ քաղաքական շահարկությունենրի առարկա:
Ես, ինչպես արդեն ասացի, հանձնաժողովի անդամ չեմ եղել։ Մի 2 անգամ պարզապես գնացել եմ նիստերի։ Քննարկման ընթացքում հանձնաժողովի ընդդիմադիր անդամները ելույթ են ունեցել։Շահարկման մասով ոչինչ ասել չեմ կարող. ներկա չեմ եղել։ Բայց չեմ կարծում, որ պայմանավորվածություն է եղել, որ ընդդիմադիրները չպիտի խոսեն։ Համենայն դեպս, կուզենայի իմանալ, ընդդիմադիրներն այդ ի՞նչն են շահարկել։ Ի՞նչ վերաբերում է հանձնաժողովի աշխատանքները շարունակելուն ընդդիմադիրների դեմ լինելուն։ Իհարկե, ես ինքս կուզենայի, որ Հանձնաժողովն իր աշխատանքները շարունակի։ Չեն արվել մի շարք կարևոր ուսումնասիրություններ՝ 2002-2014թթ Գազպրոմ-Արմենիայի գնումները, կապալները, ինքնարժեքի և ներկայացուցչական ծախսերի վերլուծությունը։ Ընդդիմադիրներն արտահայտվել են, թե ի՞նչի իրենք չեն ուզում շարունակել աշխատանքը։ Նրանք տեսնում են, որ ՀԾԿՀ-ն, էներգոնախի և Գազպրոմ-Արմենիայի և ոչ մի ղեկավար չի ներկայանում Հանձնաժողով, պատասխաններ չեն տալիս։ Նրանք նաև կարծում են, որ այդ պարագայում Հանձնաժողովի կուտակած տեղեկատվությունը կարող է օգտագործվել ոչ ըստ նպատակի։ Եղածն էլ բավարար է գործը իրավապաներին հանձնելու համար։ Սակայն, մտածում են, գործը երբեք էլ չի հանձնվելու իրավապահներին։ Եվ ուրեմն իմաստալից չեն համարում իրենց ներկայությունը (տես նրանց ելույթները հարցը ԱԺ լիագումար նիստում քննարկելիս)։ Բայց ՀՀԿ-ն ԱԺ-ում մեծամասնություն ունի։ Եթե իրոք ուզում են ինչ-որ լավ բան անել և գործն ավարտին հասցնել, ապա ոչ-ոք նրանց չի խանգարում երկարաձգել Հանձնաժողովի կյանքը՝ անկախ ընդդիմադիրների կեցվածքից։

“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'