Պեսկով. Ռուսաստանը չի կարող համաձայնվել Ուկրաինա խաղաղարարներ մտցնելու հետ
International newsՌուսաստանը չի կարող համաձայնվել Ուկրաինա խաղաղարարներ մտցնելու գաղափարի հետ, պետք է հակամարտող կողմերի համաձայնությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Բանն այն է, որ ռուսական կողմը երբեք չի վիճարկել խաղաղարարների գաղափարը։ Սակայն Մինսկի համաձայնագրերը երաշխավորող ո՛չ ռուսական, ո՛չ մյուս կողմը այդ գաղափարի հետ համաձայնվել չի կարող։ Քանի որ դրա համար առաջին հերթին պետք է լինի հակամարտող կողմերի համաձայնությունը, այսինքն՝ ա. Կիեւի եւ բ. Դոնբասի»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ Կիեւը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունում է Դոնբասում խաղաղարարներ տեղակայելու հնարավորությունը։