Բրիտանացիներն ու ողջ աշխարհն այսօր սպասում են արքայական փոքրիկի ծնունդին
International newsՄեծ Բրիտանիայում մեծանում են ենթադրություններն այն մասին, որ այսօր լույս աշխարհ կգա Քեմբրիջի դքսի և դքսուհու երկրորդ երեխան: Այս մասին հայտնում է բրիտանական The Telegraph թերթը՝ տեղեկացնելով, որ նորածինը կլինի Միացյալ Թագավորության թագին հավակնող չորրորդ գահաժառանգը:
Արքայազն Ուիլյամի տիկնոջ ծննդաբերության ժամկետը, աղբյուրների խոսքով, լրացել է դեռ ապրիլի 23-ին: Բժիշկները առաջարկել էին, որ մինչ ծննդաբերությունն արհեստականորեն խթանելը, սպասել մինչեւ երկու շաբաթ, սակայն, որպես կանոն, սպասման ժամկետը չի գերազանցում մեկ շաբաթը:
Բրիտանական Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ արքայազն Չարլզը մի քանի անգամ տարբեր առիթներով ցանկություն է հայտնել, որ երեխան աղջիկ լինի: Բոլորովին վերջերս նա կրկին հայտնել է իր այդ ցանկության մասին Ուելսի գվարդիականների հետ հանդիպման ժամանակ:
Հանրությունը լայնորեն քննարկումներ է ծավալվել արքայական երեխայի հավանական անվան շուրջ: Հարցումներ իրականացնող բրիտանական YouGov կազմակերպությունը նշում է, որ բրիտանացիների 12 տոկոսը ցանկանում է, որ նա կոչվի արքայադուստր Դիանայի անունով, եթե երեխան աղջիկ ծնվի: Լայնորեն խոսվում է նաև Ալիս և Շառլոտ անունների մասին, հայտնում է People ամսագիրը: