Եվրոխաղերի շեմին աշխարհը չպետք է աչք փակի Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վրա. Freedom House-ի ղեկավար
International newsՄիջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպության նոր ղեկավար Մարկ Լագոնը միջազգային հանրությանը կոչ է արել ուշադրություն դարձնել հունսիսին անցկացվելիք Եվրոխաղերի շեմին Ադրբեջանում մամուլի ազատության համար «մռայլ մթնոլորտի» վրա:
Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, Լագոնը նշել է, որ իր կազմակերպությունը անհանգստացած է Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վիճակով:
«Մենք խիստ անհանգստացած ենք, որ արեւմտյան կառավարությունները, էներգոռեսուրսներին հասանելի լինելու կամ հանուն ահաբեկչության դեմ պայքարի եւ անվտանգության ապահովման, չեն արձագաքում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության եւ զանգվածային լրատվական միջոցների վրա ճնշումներին», -ասել է նա:
Freedom House-ի այս շաբաթ հրապարակած զեկույցում Ադրբեջանը մտցվել է ԶԼՄ-ների ազատությունը գլխավոր խախտողների ցուցակ:
Նա ասել է, որ աշխարհը պետք է իմանա, որ փխրուն ժողովրդավարությամբ երկրներում միջազգային սպորտային միջոցառումների հաճախակի անցկացումներն օգտագործվում են իշխանությունների հեղինակության համար, իսկ շարքային քաղաքացիները դրանից ոչ օգուտ չունեն:
«Նման երկրների ցուցակին պետք է ավելացներ նաեւ Ադրբեջանը», -նշել է նա:
Որպես միջազգային իրավապաշտպան կազմակերպություն, Freedom House-ը համաշխարհային քաղաքացիական հանրությանը կոչ է անում աչք չփակել այն իրավիճակի վրա, երբ Ադրբեջանի կառավարությունը սահմանափակում է մամուլի ազատությունը եւ քաղաքացիական հասարակության աշխատանքը, հավելել է Լագոնը: