Ադրբեջանը եւ Թուրքիան համատեղ զինավարժություններ կանցկացնեն
International newsԱդրբեջանը եւ Թուրքիան մտադիր են ցամաքային զորքերի համատեղ զինավարժություններ անցկացնել:
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, այս մասին որոշումն ընդունվել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եւ Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի շտաբի պետ Իհսան Ույարի միջեւ Բաքվում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական համագործակցության ծրագրի համաձայն՝ ցամաքային համատեղ զինավարժությունները Բաքվում եւ Նախիջեւանում կանցկացվեն մայիսին: Պատրաստություններ կարվեն նաեւ սեպտեմբերին ռազմական տեխնիկայի մասնակցությամբ երկու երկրների ռազմաօդային ուժերի զինավարժություններ անցկացնելու շուրջ: