Գվարդիոլան Կելին խորհուրդ է տվել կտրել ձայնը
SportՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի կիսապաշտպան Սեբաստիան Կելին։
Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակչից հետո դորտմունդցիների նախկին ավագը խորհուրդ էր տվել մյունխենցիներին խոսելու փոխարեն մարզվել 11 մետրանոցները հաջող իրացնելու ուղղությամբ։
Մայիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ իսպանացի մասնագետը պատասխանել է Կելին. «Երբ հետ ես մնում 35 միավորով, ավելի լավ է ձայնդ կտրես»։