Սանչեսը կարող է բաց թողնել հաջորդ մրցաշրջանի սկիզբը
SportԼոնդոնի «Արսենալի» եւ Չիլիի հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է բաց թողնել հաջորդ մրցաշրջանի սկիզբը։ Անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ դա հնարավոր է, եթե Չիլիի հավաքականը հաջողության հասնի Ամերիկայի Գավաթում։ Այն կկայանա հունիսի 11-ից մինչեւ հուլիսի 4-ը։
«Այնքան էլ լավ նորություններ չեն մեզ համար։ Մրցաշարն ավարտվում է շատ ուշ։ Եթե Չիլիի հավաքականն առաջ անցնի դրանում, ապա Սանչեսը բաց կթողնի մրցաշրջանի սկիզբը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը մեջբերում է «AFP»-ը։