Վրաստանի վարչապետը կողմնորոշվել է նախարարների նոր կաբինետի հարցում
International newsՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դիրքորոշումը Վրաստանի նախարարների նոր կաբինետի կազմի հարցում ամբողջությամբ հաստակ է: Այս մասին հայտնում է News Georgia-ն:
Այժմ Վրաստանի կառավարությունը պատրաստ է առավելագույն սեղմ ժամկետներում որոշել կաբինետին վստահության արտահայտման գործընթացը: Վարչապետի գրասենյակից խոստովանել են, որ անորոշությունը որոշ անհարմարություններ է ստեղծել արևմտյան գործընկերների հետ հարաբերություններում: Գրասենյակից նաև անուղղակի մեղադրել են Վրաստանի նախագահին` գործընթացը արհեստականորեն ձգձգելու համար. ըստ վարչապետի գրասենյակի` մայիսի 2-ին խորհրդարանում պատրաստ են եղել վստահություն հայտնել նոր կաբինետին:
Ուրբաթ օրը Վրաստանի նախագահը հրաժարվել էր ստորագրել նախարաների նոր թեկնածուների ցուցակը, որ ներկայացրել էր վարչապետը, երբ Վրաստանում նախարարների կաբինետը ավտոմատ հրաժարական էր տվել: