Իրանն ու «վեցյակը» սկսել են համագործակցության մասին նախագծի ձևակերպումը
PoliticsԻրանն ու «վեցյակը», որը երկկողմ բանակցությունների ընթացքում ներկայացնում է Եվրամիության գերագույն ներկայացուցչի տեղակալ Հելգա Շմիդտը, պաշտոնապես սկսել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների վավերացումը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին: «Դա բարդ աշխատանք է լինելու: Համաձայնությունների վերաբերյալ սևագիրը լի է լինելու բազմաթիվ վիճելի հարցերով, իր մեջ ներառելու է կլոր և քառակուսի փակագծեր: Հարցի վերաբերյալ որոշումը կընդունվի ապագայում»,-Արաքչիի խոսքերն է մեջբերում «ԻՌՆԱ» գործակալությունը: Միաժամանակ Արաքչին հույս է հայտնել, որ կողմերը պատրաստ են համակողմանի համաձայնագիր կազմելու հարցում, որն իր մեջ կներառի բոլոր հարցերը:
Արաքչին այս հայտարարությամբ հանդես է եկել Եվրամիության գերագույն ներկայացուցչի տեղակալ Հելգա Շմիդտի հետ եռօրյա հանդիպումներից հետո: Կողմերը մայիսի 3-ին դադար են վերցրել իրենց պատվիրակությունների անդամների հետ բանակցություններ անցկացնելու նպատակով: Հաջորդ հանդիպումը նախատեսվում է երկուշաբթի՝ մայիսի 4-ին:
Իրանն ու «վեցյակը» Նյու Յորքում ընթացող բանակցությունների շրջանակում փորձում են համաձայնության գալ՝ անկախ այն բանից, թե որքան կտևեն այդ բանակցությունները: Գործակալության աղբյուրը հայտնում է, որ բանակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Եվրոպայում: իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունների վերաբերյալ բանակցություններն Իրանն ու «վեցյակը» մտադիր են ավարտել հունիսի 30-ին: