Կիևը պետք է ինքնավարություն շնորհի Դոնբասին. Իտալիայի ԱԳՆ
International newsԻտալիան աջակցում է Կիևին, բայց ուկրաինական իշխանությունները պետք է սահմանադրական և տնտեսական փոփոխություններ կատարեն, այդ թվում նաև ինքնավարություն շնորհեն Դոնբասին:Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Իտալիայի ԱԳՆ ղեկավար Պաոլո Ջենտիլոնին: «Իրավիճակն Ուկրաինայում խիստ անհանգիստ է: Իտալիան աջակցում է Կիևին, և Կիևը պետք է անի անհրաժեշտը. կ ատարի ցավոտ տնտեսական և սահմանադրական փոփոխություններ, ներառյալ Դոնբասին ինքնավարության շնորհումը»,- «Լա Ստամպա» պարեբարականին տված հարցազրույցում հայտարարել է նախարարը:
Ջենտիլոնիի խոսքերով, մայիսի 5-ին Ուկրաինա կատարելիք իր այցի ժամանակ հենց այդ մասին էլ նա կխոսի Պյոտր Պորոշենկոյի հետ: Խոսելով ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին՝ նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման համար Իտալիան «թանկ է վճարել»: «Մեր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք անհրաժեշտ ենք համարում դեպի Ռուսաստան դռները չփակելը: Մենք պետք է Մոսկվայի հետ բաց համագործակցության ուղիներ պահպանենք»,-ասել է նախարարը՝ նշելով, որ չի բացառում վերադարձն այն հարաբերություններին, որոն ք եղել են նախքան ուկրաինական ճգնաժամը: