ԻՊ-ն իր վրա է վերցրել Բաղդադում ահաբեկչության պատասխանատվությունը
International news«Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մայիսի 2-ին տեղի ունեցած 2 պայթյունների պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է 19 մարդ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Պայթուցիկ սարքերը գործի են դրվել երկու մեքենաների մեջ, որոնցից մեկի ղեկին մահապարտ ահաբեկիչ է եղել: Պայթյունները տեղի են ունեցել Կարրադ շրջանի՝ մարդաշատ սրճարանի և ռեստորանի մոտակայքում: Ոստիկանության տվյալներով, պայթյունների հետևանքով մահացել է առնվազն 19 մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, տուժել են նաև տասնյակ մարդի