Աֆղանստանցիները զինյալների դեմ հատուկ գործողությունների պատճառով հարկադրված են լքել իրենց տները
International news1in.am-ը գրում է.
Աֆղանստանի հատուկծառայությունները երկրի հյուսիսային մարզերի մի քանի շրջանների բնակիչներին խնդրել են հեռանալ իրենց տներից: Գործողության սկիզբը, որում ընդգրկված է 12 հազար մարդ, նախատեսված էր կիրակի օրվա երկրորդ կեսին, հաղորդում է ria.ru-ն:
Առնվազն 3 հազար ընտանիք Կունդուզ մարզից ստիպված են եղել լքել իրենց տները զինյալների դեմ Հյուսիսային Աֆղանստանում սպասվող հատուկ գործողությունների պատճառով:
Որոշման մասին Իմամ-Սահիբի, Ալի Աբադի, Կալա-ի-Զալի, Չար-Դարայի բնակիչներին, որտեղ կա թալիբների անմիջական առկայություն, հաղորդվել է տեղական հեռուստաալիքներով: Ըստ Կունդուզի ոստիկանության ներկայացուցչի՝ որոշումն ընդունվել է խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար:
Միաժամանակ տեղական գործակալության ղեկավարը հայտնել է, որ իրենք դեմ են եղել այդպիսի որոշմանը, քանի որ միջոցներ չունեն ընտանիքների մեծամասնությանը տեղափոխելու համար: Բացի դրանից՝ դաշնային իշխանությունները ժամանակավոր ճամբարներ չեն տեղադրել այն բոլորի համար, ովքեր լքել են իրենց տները:
Մեծամասշտաբ գործողությունների կատարման որոշումն ընդունվել է մի շաբաթ անց այն բանից հետո, երբ ավելի քան 2 հազար զինյալ Կունդուզ մարզում հարձակում են գործել ոստիկանության և կառավարական զորքերի վերահսկիչ կետերի վրա: Զինյալները սպառնացել են նաև հարձակվել մարզի մայրաքաղաք Կունդուզի վրա: Շատ փորձագետներ վախենում են, որ մարզը ավելի շուտ կարող է անցնել «Թալիբանի» վերահսկողության տակ:
Աֆղանստանի տարածքում գործում է «Թալիբան» արմատական շարժումը, կառավարական ուժերը մշտապես անցկացնում են զինյալների դեմ ուղղված հատուկ գործողություններ: Հաճախ այդպիսի դիմադրությունների զոհ են դառնում խաղաղ բնակիչներ: