Գրեթե վեց հազար գաղթականներ են փրկվել Սիցիլիայի ափերի մոտ
International newsՎերջին 48 ժամվա ընթացքում փրկվել է 5,8 հազար մարդ, որոնք փորձում էին անցնել Սիցիլիական նեղուցը: Ինչպես տեղեկացնում է ANSA գործակալությունը, Լիբիայի ափերի մոտ փախստականներին օգնություն ցուցաբերելու գործողությունների ընթացքում հայտնաբերվել է տասը դիակ:
Աղետյալներին փրկելու նպատակով գործի են դրվել Իտալիայի առափնյա պահպանության ծառայության մոտորանավակները, ռազմածովային ուժերի, Ֆինանսական գվարդիայի եւ անտառային ոստիկանության նավերը, ինչպես նաեւ առեւտրական նավեր: Աջակցություն է ցուցաբերում նաեւ Մալթայի ուխտը:
Երկու շաբաթ առաջ Սիցիլիական նեղուցում տեղի ունեցած նավաբեկության հետեւանքով զոհվել է շուրջ 800 փախստական: Նրանց մարմիններն այդպես էլ չհայտնաբերվեցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: