ԻՊ-ն ստանձնել Է ԱՄՆ-ում ծաղրանկարների ցուցահանդեսում հրաձգության պատասխանատվությունը
International news«Իսլամական պետություն» (ԻՊ) արմատական խմբավորումը հանձն Է առել պատասխանատվությունն ԱՄՆ-ի Գառլենդ քաղաքում (Տեխասի նահանգ) իրականացված հրաձգության համար, որտեղ ցուցադրվում Էին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները, հաղորդում Է France-Presse գործակալությունը:
Երկու մարդ կրակ Է բացել այն կենտրոնի մոտ գտնվող կայանատեղում, որտեղ ընթանում Էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների ցուցահանդեսը, վիրավորելով պահպանության աշխատակցին: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով մայիսի 3-ի երեկոյան, երբ միջոցառումը մոտենում Էր ավարտին: Ցուցահանդեսի մասնակիցները տարահանվել են:
Հարձակվողների անուններն առայժմ չեն հրապարակվել, սակայն, ինչպես հաղորդել Է գործակալությունը՝ վկայակոչելով SITE կազմակերպությունը, որը Համացանցում ծայրահեղականների ակտիվության դիտազննում Է իրականացնում, ԻՊ-ի զինյալները հայտարարել են պատահածի հետ իրենց առնչության մասին: Կազմակերպության տվյալներով՝ ծայրահեղականներից մեկը Twitter-ում հայտնել Է, որ կրակը բացել են արմատական խմբավորման երկու կողմնակիցներ:
Ինչպես հայտնել Է ոստիկանության ներկայացուցիչ Ջո Հառնը, շուրջ 200 մարդ Է ներկա եղել միջոցառմանը, որտեղ չարագործները կրակ են բացել: Իրավապահ մարմիններն ստուգում են, թե կրակողների ավտոմոբիլում եղել են արդյոք պայթուցիկ նյութեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: