Լևոն Արոնյանը ելույթ է ունենում Ռուսաստանի շախմատի ակումբային առաջնությունում
SportՇախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Ռուսաստանի ակումբային առաջնությունում:
Առաջնության երրորդ տուրում առաջին խաղատախտակի վրա նա սեւերով ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Սանան Սյուգիրովի հետ: Արոնյանի թիմը` Նովոսիբիրսկի «Սիբիրը» 3,5:2,5 հաշվով հաղթեց Սամարայի «Ժիգուլի»-ին:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Այժմ «Սիբիրը» և Բելոռեչենսկի «Ունիվերսիտետ»-ը 6-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը: