Սիրիական բանակը Հասաքեում մի քանի գյուղեր է ազատագրել ԻՊ-ից
International newsՍիրիական բանակն իր վերահսկողության տակ է առել Հասաքեի մարզի մի քանի գյուղեր:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, ազատագրվել են Սալալիա, ալ Համր, Ռադ Շակրա, Սախեր Սերբ, Մուջիբրա, Ռաջման, ալ Թիբբա գյուղերը: Ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացվել են ԻՊ-ի վերջին քաստոցները: Դամասկոսի Ռուքն ադ Դին շրջանում մայիսի 4-ին երկու պայթուցիկ սարքվորում են պայթել, որոնց հետևանքով մի քանի վիրավորներ են գրանցվել: Բախումների ընթացքում ահաբեկչական խմբավորումն ամբողջությամբ ոչնչացվել է: Սիրիական բանակը «Ջաբհա ան Նուսրա» խմբավորմանը պատկանող զին ապահեստ է ոչնչացրել Կունեյտրա մարզի Մասհարա գյուղաքաղաքում:
Մեկ այլ աղբյուրի տեղեկացմամբ, մայիսի 3-ին զինված ահաբեկչական խմբավորումները ռմբակոծել են Հալեպի երեք թաղամաս՝ Աշրաֆիեն, Կուատլին և Ազիզիեն: Ռմբակոծության հետևանքով չորս մարդ են զոհվել, այդ թվում՝ կին ու երեխա, վիրավորվել են 36 մարդ:
Ավելի վաղ՝ մայիսի 2-ին, ռմբակոծության հետևանքով 14 խաղաղ բնակիչ են զոհվել, ավելի քան 60 մարդ վիրավորվել են: Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ, հարձակումներն իրականացրել է Շուհադա Բադր ծայրահեղական խմբավորումը:
ՄԱԿ-ի տվալներով, Սիրիայում չորս տարի շարունակվող բախումների զոհ են դարձել ավելի քան 220 հազար մարդ: Սիրիական բանակը շարունակում է պայքարը տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով վերականգնել երկրի կայունությունն ու անվտանգությունը: