Եվրահանձնաժողովը լրացուցիչ 16,6 մլն եվրո Է հատկացրել Նեպալին օգնելու համար
International newsԵվրահանձնաժողովը լրացուցիչ 16,6 մլն եվրո Է հատկացրել Նեպալում երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու համար: Այդ մասին ասված Է ԵԽ-ի հայտարարության մեջ, որը մայիսի 4-ին տարածվել Է Բրյուսելում:
«Եվրահանձնաժողովն այսօր հավանություն տվեց Նեպալին 16,6 մլն եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրելուն մեկ շաբաթ առաջ երկիրը պատուհասած ավերիչ երկրաշարժից հետո նրանց աջակցելու համար: Օգնությունը ցույց կտրվի անմիջականորեն Նեպալի կառավարությանը»,- պարզաբանվում Է հայտարարության մեջ:
ԵԽ-ն ընդգծել Է, որ հանրակցությունն արդեն 22,6 մլն եվրո Է հատկացրել Նեպալին: Եվրահանձնաժողովը նաեւ նշել Է, որ երկրաշարժից Նեպալի կրած վնասի ամբողջական գնահատումից հետո Եվրամիությունը կքննարկի երկրին հետագա օգնության հնարավորությունը:
«Մենք կօգնենք այնքան, որքան հարկավոր կլինի»,- մամուլի ասուլիսում ասել Է մարդասիրական օգնության եւ ճգնաժամային կառավարման հարցերով եվրակոմիսար Խրիստոս Ստիլիանիդիսը:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ Նեպալ են ժամանել ԱՄՆ-ի զինծառայողներ եւ փրկարար ծառայության ինքնաթիռներ, որոնք կօգնեն մարդասիրական բեռները հասցնել անցած շաբաթ ավերիչ երկրաշարժից տուժած երկրի հեռավոր շրջաններ: Ինքնաթիռների անբավարարությունը դժվարացնում էր փրկարար աշխատանքներն աղետի էպիկենտրոնի մերձակայքում: Իսկ այժմ այդ խնդրի լուծմանը կմասնակցեն ԱՄՆ-ի շուրջ հարյուր ծովային հետեւակայիններ եւ չորս ինքնաթիռ:
7,9 մագնիտուդով երկրաշարժը ապրիլի 25-ին տեղի է ունեցել Նեպալի արեւմտյան տարածաշրջանում՝ մայրաքաղաք Կատմանդուից 84 կիլոմետր հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը եղել է 15 կիլոմետր խորության վրա: Հիմնական երկրաշարժից հետո գրանցվել են 3,2-ից մինչեւ 6,9 մագնիտուդով շուրջ 90 հետցնցումներ:
Ըստ վերջին տվյալների՝ տարերային աղետից զոհվածների թիվը գերազանցել է 7 հազարը, եւս ավելի քան 14,2 հազար մարդ վերքեր է ստացել: Նեպալի պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ ավերվել է 140 հազար բնակելի շենք, վնասվել է եւս ավելի քան 140 հազար շինություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: