Ծառուկյանի փեսաների գործերը լավանում են
PoliticsԳագիկ Ծառուկյանի «գլխին բամփելուց» հետո նրա փեսաների գործերը սկսեցին առաջ գնալ: Չնայած մեծահարուստ աներոջ քաղաքական արևը թեքվեց դեպի արշալույս՝ սկզբում Կարո Գուլոյանին դարձրեցին Կոտայքի մարզպետ, իսկ հիմա պատրաստվում են Արգամ Աբրահամյանին դարձնել Արտաշատի քաղաքապետ:
ԿԸՀ մեր աղբյուրները պնդում են, որ հանրապետության գլխավոր «բամփողը»՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խիստ հանձնարարական է տվել, որպեսզի Արտաշատում ոչ մի թեկնածու, բացի Արգամ Աբրահամյանից, չառաջադրվի:
Ինչպես խորհրդային ժամանակների հայտնի ընտրությունների ժամանակ՝ «պարտիան» որոշում էր ընտրվողին, իսկ ժողովուրդը կատարում էր այդ որոշումը...