«Գվարդիոլան բոլորից լավ գիտի «Բարսելոնային» և մեզ կտա հաղթանակի բաղադրատոմսը». Մյուլեր
SportՄյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կատալոնյան «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպումը.
«Մենք բոլորս սպասում ենք այդ հիանալի դիմակայությանը: Կատալոնացիների հետ մեր վերջին խաղերը հաճելի հիշողություններ են արթնացնում: Այդ ժամանակ մենք մրցակցին հաղթեցինք և՛ տանը, և՛ արտագնա խաղում` ընդանուր 7:0 հաշվով: Այդ հիշողությունը թիմին կօգնի դաշտ դուրս գալ հիանալի տրամադրությամբ:
«Կամպ Նոուն» յուրահատուկ մարզադաշտ է, որտեղ դուրս գալիս փշաքաղվում ես: Գվարդիոլան բոլորից լավ գիտի «Բարսելոնային» և մեզ կտա հաղթանակի բաղադրատոմսը», -Մյուլերի խոսքը մեջբերում է գերմնաական մամուլը: